Համացանցում հայտնվել է այս գիշեր երկնքում հայտնված գերլուսնի տեսագրությունը (տեսանյութ)
Լույս դեկտեմբերի 4-ին Երկիր մոլորակի բնակիչները հնարավորություն են ունեցել հետևելու բնության ամենադիտարժան երևույթներից մեկին՝ գերլուսնին:
Մոլորակի բնական արբանյակն առավելագույն մոտ տարածության վրա է մոտեցել Երկրին, ինչի շնորհիվ սովորականից առավել մեծ ու տպավորիչ տեսք է ունեցել: Հայտնի է, որ գերլուսնի ժամանակ երկնային մարմինը 30%-ով ավելի պայծառ ու 14%-ով ավելի մեծ է երևում:
Ամերիկյան ABC հեռուստաալիքը հրապարակել է գերլուսնի՝ արագացված ռեժիմով տեսանյութը, որն արվել է Ռոդ Այլենդ նահանգում: