Մադուրոն հայտնել է վենեսուելական կրիպտոարժույթ ստեղծելու մասին
Վենեսուելայի իշխանությունները կստեղծեն ազգային կրիպտոաժույթ, որը կկոչվի El Petro: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է El Universal-ը:
Նրա խոսքով՝ արժույթը կպահպանվի նավթի, ոսկու, գազի եւ ալմաստի պաշարներով:
Մադուրոն հայտարարել է, որ սա թույլ կտա տնեսական պատժամիջոցները շրջանցել միջազգային ֆինանսական նոր ձեւերին հասանելիության համար: