Հնդիկին կալանավորել են գարշահոտ զուգագուլպաների պատճառով
Հնդկաստանի Ունա շրջանի ոստիկանությունը կալանավորել է 27-ամյա տղամարդու, որը Դխարամսալան քաղաքից ավտոբուսով Դելի էր ուղեւորվում: Կալանավորման պատճառը կեղտոտ զուգագուլպաներն էին, հաղորդում է The Hindustan Times-ը:
Պրակաշ Կումարը նստել է ավտոբուս եւ որոշել է հանել կոշիկները եւ զուգագուլպաները: Ուղեւրոները արագ զգացել են տհաճ հոտը եւ Կումարին նկատողություն են արել: Նրանք խնդրել են գարշահոտ զուգագուպալները պայուսակի մեջ դնել կամ դեն նետել, սակայն Կումարը կտրականապես հրաժարվել է:
Բազմաթիվ վեճերից հետո, ուղեւորները վարորդին ստիպել են ուղեւրովել մոտակա ոստիկանական բաժանմունք, որտեղ Կումարի դեմ բողոք են գրել:
Երիտասարդին հասարակական կարգը խախտելու համար մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է, սակայն շուտով գրավի դիմաց ազատ է արձակվել: