Մերկելի բլոկն ու սոցիալ–դեմոկրատները համաձայնել են կոալիցիայի ձեւավորման շուրջ բանակցել
Անգելա Մերկելի ղեկավարած Գերմանիայի քրիստոնեա–դեմոկրատական/քրիստոնեա–սոցիալական միությունը (ՔԴՄ/ՔՍՄ) եւ Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) համաձայնության են եկել իշխող կոալիցիա ձեւավորելու համար բանակցություններ սկսելու շուրջ:
Այս մասին սոցիալ–դեմոկրատների հետ նոյեմբերի 30–ին Ֆրանկ–Վալտեր Շթայնամայերի հանդիպումից հետո հայտնում է Bild–ը՝ վկայակոչելով կուսակցության ներսում իր աղբյուրները։
Հրապարակման համաձայն, եթե հաջորդ շաբաթ կայանալիք ԳՍԴԿ համագումարը համաձայնություն հայտնի բանակցային գործընթացին, ապա խորհրդակցության առաջին փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդը: