Սանկտ Պետերբուրգում անհայտ անձը հարձակվել է Ադրբեջանի քաղաքացու վրա՝ կտրելով նրա կոկորդը
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անհայտ անձը հարձակվել է Ադրբեջանի քաղաքացու վրա՝ կտրելով նրա կոկորդը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Շտուրմանի փողոցի վրա:
Հայտնի է, որ ադրբեջանցուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուրը նշում է, որ իրավապահները զբաղվում են գործի հետաքննությամբ: