ՌԴ-ում հունվարի 1-ից փախստականների եւ արասահմանցիների ԲՊ ապահովագրությունը անվավեր կճանաչվի
2018 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում անվավեր կճանաչվի փախստականների եւ արտասահմանցիների բժշկական պարտադիր ապահովագրությունը (ԲՊԱ), Ռուսաստանի քաղաքացիություն չունեցողները ստիպված կլինեն նոր ապահովագրություն ձեռք բերել, մարզերին ուղարկված նամակում հիշեցրել են ԲՊԱ ֆոնդից, փոխանցում է «Իզվեստիան»:
Նոր կանոնների համաձայն՝ արտասահմանցիները կարող են ապահովագրությունից օգտվել միայն մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ըստ որում՝ կարեւոր չէ, թե փաստաթուղթը որ ամսին է տրվել, հունվարի 1-ից ստիպված կլինեն այն կրկին ստանալ: Հաջորդ տարվա համար ապահովագրումը սկսվել է նոյեմբերի 20-ից:
ԲՊԱ համակարգում փոփոխություններն ուժի մեջ են մտել 2017 թվականին: Փոփոխությունները վերաբերում են արտասահմանցիներին եւ կեցության կամ ժամակավոր բնակության իրավունք ունեցող ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց: Փոփոխությունները վերաբերում են նաեւ ԵՏՄ երկրներից ժամանած աշխատանքային միգրանտներին, որոնց ապահովագրում են օրացուցային տարով, սակայն մնալու ժամկետից ոչ ավելի:
Փորձագետները մտահոգություն ունեն, որ նոր կանոնների պատճառով դեկտեմբերին ապահովագրողների մոտ հերթեր կգոյանան: