Երեւանի Կենտրոնի փողոցներից մեկը շուտով կկոչվի Հնդկաստանի փողոց
Երեւանի Կենտրոնի փողոցներից մեկը շուտով կանվանափոխվի Հնդկաստանի փողոց։ Այս հարցը ընդգրկված է ավագանու առաջիկա նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։
Ըստ օրակարգի՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը վերանվանելու է Հնդկաստանի փողոց։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընդունելուց տասն օր անց։