Թուրքիայի նախագահը 65 տարի անց կրկին կմեկնի Հունաստան
Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն հայտնել է, թե առաջիկա օրերին Թուրքիայի նախագահը մեկնելու է Աթենք:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիայի նախագահի աթենքյան այցի օրակարգում երեք կոնկրետ նածագծեր կան՝ Իզմիրից Սալոնիկ շոգենավեր գործարկել, Ստամբուլից Սալոնիկ արագընթաց գնացքի համար երկաթգիծ կառուցել եւ Քիփի եւ Իփսալայի սահմանային անցակետի մոտ կամուրջ կառուցել:
Հաքան Չավուշօղլուն հիշեցրել է, որ Էրդողանը կլինի առաջինը 65 տարի անց Հունաստան այցելած Թուրքիայի նախագահը: