Իշխանական կուլիսներում ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի
«Հրապարակը» գրում է. «Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ:
Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝ սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան: Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին: «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: