Գարիկ Մարտիրոսյանը անոնսել է Հենրիխ Մխիթարյանի հետ նախագիծը
Մենք շարունակում ենք հետեւել Գարիկ Մարտիրոսյանի Instagram-ին, որի ակտիվ օգտատերերից է հանդիսանում հայ շոումենը։
Այս անգամ Գարիկ Մարտիրոսյանը բորբոքել է իր երկրպագուների հետաքրքրությունը՝ ներկայացնելով հաղորդման կամ շոուի անոնս, որին մասնակցելու է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Գարիկն իր էջի բաժանորդներին առաջարկել է կռահել, թե ինչ նախագիծ է հեռարձակվելու «Матч тв»-ով։