Տնօրեններին հրահանգել են աշխատանքի ընդունել միայն օպտիմալացված դպրոցների ուսուցիչների՞ն
Հանրապետության դպրոցների տնօրեններին հրահանգ է տրված ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար ընդունել բացառապես օպտիմալացված դպրոցների աշխատողներին:
NEWS.am-ի տեղեկություններով, Կրթության եւ գիտության նախարարությունն է նման ներքին հրահանգ տվել տնօրեններին: Նշենք, որ այս սեպտեմբերին շատ դպրոցներ են օպտիմալացվել, ինչի հետեւանքով ուսուցիչները մնացել են առանց աշխատանքի: 2018թ.-ին էլ, ըստ բյուջեի նախագծի, սպասվում է, որ 5560 պետական աշխատող կկրճատվի: Նրանց թվում նաեւ ուսուցիչներ կլինեն, ինչը նշանակում է՝ դպրոցների տնօրեններին կշարունակեն «հորդորել» աշխատանքի ընդունել այդ ուսուցիչներին: Թե այս պարագայում ինչպես են աշխատանք գտնելու նորավարտ մասնագետները, կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: