Կան ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ. Ադրբեջանի արտգործնախարար
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կան ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ, որոնք կարող են օգնել հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես տեղեկացրել եմ նախարար Սերգեյ Լավրովին ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշման մասին: Կան լուծման տարբերակներ այս հարցը տեղից շարժելու համար: Բոլորը պետք է փնտրեն լուծումներ առաջ շարժվելու համար»,- ասել է Մամեդյարովը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասուլիսին Մամեդյարովը հայտնել է նաև, որ հանդիպմանը քննարկվել է հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերը: