Կանադացիները ձերբակալվել են՝ բազմոցին նստած McDonaldʼs գնալու համար
Կանադայի Նյու Բրանսուիք քաղաքի երկու բնակիչներ են ձերբակալվել՝ բազմոցին նստած McDonaldʼs գնալու համար։ Ի դեպ, բազմոցը քարշ է տվել կվադրոցիկլը։ Օրինախախտներին նկատել է ոստիկանն ու ձերբակալել, հաղորդում է CTV News-ը։
«Երբ սպան միացրեց իր ավտոմեքենայի լույսերը, կվադրոցիկլն, իհարկե, միանգամից արագացրեց ընթացքը եւ անհետացավ տեսադաշտից: Բազմոցը նախկինի պես ամրացված էր կվադրոցիկլին, իսկ ուղեւորները մնացին «Մաքդոնալդս»-ի մոտ։ Նրանք հարբած վիճակում էին»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ավելի ուշ կվադրոցիկլը հայտնաբերվել եւ առգրավվել է, սակայն վարորդին դեռեւս չի հաջողվել գտնել։ Երկու ձերբակալվածներին առաջիկայում մեղադրանք կներկայացվի, սակայն կոնկրետ ինչպիսի՝ ոստիկանները չեն հայտնում։