Թրամփը եւ Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի գործունեությունը
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի եւ շիիթական «Հիզբոլլահ» կուսակցության ապակայունացնող գործունեությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է Լիբանանի եւ Սիրիայի իրավիճակը: Երկու նախագահներն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ է համագործակցել դաշնակիցների հետ տարածաշրջանում Իրանի եւ շիիթական «Հիզբոլլահ» կուսակցության ապակայունացնող գործունեության դեմ պայքարելու համար», - ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, պետության ղեկավարը հրաժարվել է հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրի համաձայնագիրը: Նա խոստացել է համաձայնագրում փոփոխությունների կատարմանը հասնել: Այս հարցն այժմ քննարկվում է Կոնգրեսում, որը որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ն շարունակելու է միջուկային գործարքին մասնակցել: