Մարդատար ինքնաթիռ է կործանվել․ միակ ողջ մնացածը երեխան է (տեսանյութ)
Խաբարովսկում ինքնաթիռի վթարից միակ փրկվածը երեխա է
Խաբարովսկում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այն ընտանիք է տեղափոխելիս եղել:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, զոհվել է 9 մարդ, միակ փրկվածը երեխա է: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ աղբյուրի, ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել է այսօր առավոտյան: Դեպքի մանրամասները պարզվում են, տեղում աշխատում են բժիշկներ, փրկարարներ: