«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Արմավիրի մարզում
Այսօր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թելման Ալավերդյանը։ Քիչ առաջ վերջինս հայտնաբերվել է: Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Նա ասաց, որ կալանավորը հայտնաբերվել է իրավապահ մարմինների կողմից։
«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,-ասաց Ղլեչյանը։