Դոնալդ Թրամփը-կրտսերը Twitter-ում հրապարակել է WikiLeaks-ի հետ նամակագրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Դոնալդ Թրամփ-կրտսերը հաստատել է, որ նամակագրության մեջ է եղել WikiLeaks կայքի ներկայացուցիչների հետ և Twitter-ում հրապարակել է մի քանի հաղորդագրություն:
Ավելի վաղ Atlantic ամսագիրը հայտնել է, որ Թրամփ-կրտսերը նամակագրության մեջ է եղել WikiLeaks-ի հետ ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ:
«Ահա WikiLeaks-ի հետ նամականերից մի ամբողջ շարք, այդ թվում՝ իմ երեք մեծ պատասխանները, որը կոնգրեսի հանձնաժողովներից մեկը որոշել է բացահայտել: Ինչպիսի հեգնանք»,- գրել է ԱՄՆ նախագահի որդին:
Atlantic-ի տվյալներով՝ WikiLeaks-ը Թրամփ-կրտսերին անձնական հաղորդագրություններ է գրել Twitter-ում: Այսպես, 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Թրամփ-կրտսերին գրել են, որ «Ռուսաստանի հետ Թրամփի կապերի» մասին լուրերը տարածող քաղաքական հիմնադրամն անցյալում զբաղվել է Իրաքում պատերազմի աջակցությամբ: Թրամփ-կրտսերը դրան պատասխանել է՝ «Ես չգիտեմ, բայց կհարցնեմ»:
WikiLeaks-ի այլ հաղորդագրություններում կայքը Թրամփ-կրտսերին առաջարկում էր տրամադրել հոր հարկային հայտարարագրերը, ինչպես նաև առաջարկում էր կեղծված ճանաչել ընտրությունների արդյունքները: Բացի այդ կայքն առաջարկել է, որ նրա հայրը խնդրի Ավստրալիային Ասանժին ԱՄՆ-ում դեսպան նշանակել: