Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով՝ օգնել, պետք է սպանել. Մեդվեդևը՝ Crocus City Hall-ում ահաբեկչության մասին
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներին ու կազմակերպիչներին պետք է սպանել:
«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել: Նրանց բռնել են։ Ապրեն բոլոր նրանք, ովքեր բռնել են:
Նրանց պե՞տք է սպանել. պե՛տք է և դա կլինի:
Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին: Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով՝ օգնել: Սպանել նրանց բոլորին», - թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։