Ոմանք կասեն՝ իսլամիստներն են, ոմանք՝ Կիևը, ոմանք էլ կպնդեն՝ ՌԴ-ի ձեռքի գործն է․ Վուչիչը՝ Մոսկվայի ահաբեկչության մասին
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների՝ իրենց քաղաքացիներին ուղղված կոչերը Մոսկվայի առևտրի կենտրոններ չայցելելու վերաբերյալ, վկայում են այն մասին, որ իրենց հետախուզական ծառայությունները տեղեկություններ են ունեցել հնարավոր ահաբեկչությունների մասին, գրում է Dnevnik-ը։
«Սա նշանակում է, որ նրանց ծառայությունները գաղտնալսում էին որոշակի խոսակցություններ, և նրանք գիտեին, որ նման բան է լինելու: Ամեն դեպքում, սա ողբերգական իրադարձություն է՝ անհաշվելի հետեւանքներով։ Որոշները կասեն՝ իսլամիստներն են արել, ոմանք կասեն՝ Կիևը, որոշներն էլ անգամ կասեն, որ Մոսկվան է արել դա, սակայն կասկած չկա, որ Ուկրաինայում հակամարտության հետագա սրացում կլինի՝ մոտենալով համակողմանի պատերազմին։ Կա մի գերտերություն, որն ԱՄՆ-ն չէ և այդպես է գործում։ Տեսնենք, թե ինչ կասի Բորտնիկովը (ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը - խմբ․) ահաբեկչությունների մասին»,- ասել է Վուչիչը։