ԱԴԾ ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու, այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչների ձերբակալության մասին
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
ԱԴԾ ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու` այդ թվում՝ բոլոր 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է РИА Новости-ն։
«ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս ահաբեկիչներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ահաբեկչությանը», - ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այժմ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: