«Crocus»-ում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկը բերման է ենթարկվել. Mash
Այս թեմայով
- Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
- Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
- Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
- Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկը, հայտնել է «Mash» թելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ «Crocus City Hall» համերգասրահի վրա գրոհը շարունակվում է։ Նշվել է, որ շենքի տանիքը քանդվել է։ Հրդեհի տարածքը մոտ 3000 քմ է։
«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։