Ադրբեջանի օկուպացրած Ղարաբաղում ադրբեջանցի ոստիկանը գնդակահարել է ծառայակիցներին
Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի ոստիկանը գնդակահարել է ծառայակիցներին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, պաշտոնական վարկածով պատճառը եղել է «հաստիքային զենքի անզգույշ օգտագործումը»։
Մեկ կրակոցով վիրավորվել են ոստիկանության սպա Ռամիզ Իսմայիլովը (1982թ. ծնվ.), ոստիկան Աբիդ Մուսթաֆազադեն։ Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։