Այսօր՝ 15 մայիսի 2024թ., 00:00
ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը» Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ «Անհայտ աղջիկը» այս շաբաթ կտեղափոխվի մանկատուն (տեսանյութ) Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև Փաշինյանը սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է.Սուտ 206 ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները ՔՊ-ական պատգամավորները հայտնվել են երեք «քարի» արանքում Օրենքի բացառություններ ՔՊ -ականների համար Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանական նավը երերում է Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենան քիչ է մնում՝ վրաերթի ենթարկի լրագրողին Ժնև, Բրյուսել, Փարիզ և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին շրջագայությունները շարունակվում են Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում (տեսանյութ) Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփել է օրը (տեսանյութ) Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի կարելի անտեսել. ռումինական բանակի պաշտոնաթող գեներալ ՌԴ նախկին փոխվարչապետը ներկայացվել է պաշտպանության նախարարի թեկնածու Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան Սա վստահության շարժում է, որը մեկ վայրկյանում իր խաղաքարտերը չի բացում․ Թովմաս Առաքելյան Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Չորս բորտուղեկցները թմրանյութերի մաքսանենգությունից միլիոնավոր դոլարներ են վաստակել ChatGPT-ի ստեղծողը կարող է թույլ տալ օգտվողներին ստեղծել պոռնոգրաֆիա՝ օգտագործելով AI Գիտնականներն ալոպեցիայի բուժման նոր միջոց են մշակել Բացահայտվել է Իրաքի հնագույն տաճարում հայտնաբերված խորհրդավոր խորհրդանիշների առեղծվածը Արաբական թերակղզու հնագույն բնակիչները փրկվել են շոգից՝ թաքնվելով ստորգետնյա լավայի խողովակներում Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ «Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին Տարբեր բուհերի ուսանողներ միանում են Բագրատ Սրբազանին․ երթը գնալով բազմամարդ է դառնում (տեսանյութ) Սպառնալիքները դեր չխաղացին Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված «Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Ծնվել է Նաիր Տիկնիզյանի եւ Յանա Ռոմաշկինայի երեխան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հարցում

ՏԵՂԵԿԱՆՔ № 27՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - 44-օրյա պատերազմից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, Նիկոլը Փաշինյանը երկիրը ճգնաժամից դուրս բերելու՝ 6-ամսում իրագործելի ճանապարհային քարտեզ հրապարակեց՝ բաղկացած 15 կետից։ 1-ին կետը հետևյալի մասին էր․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով...»։

Իրական պատկեր - ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցություններն այդպես էլ չվերականգնվեցին։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ինքն Արցախի հարցն արդեն լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողել էր իր առաքելությունը և այդ ձևաչափն այլևս իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանն էլ ձևաչափի դադարեցումը բացատրում է ռուս-ուկրաինական պատերազմով, չնայած որ պատերազմը սկիզբ է առել 2022թ․ փետրվարից, իսկ Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբի ակտիվացում խոստացել էր 2020թ․ նոյեմբերին։

2023 թվականի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստան այցելել են 9 անգամ, սակայն՝ առանձին-առանձին։ 6 անգամ այցելել է ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, երկու անգամ՝ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն, երկու անգամ՝ ռուս համանախագահ Իգոր Խովաևը։ Ֆրանսիացի համանախագահի վերջին այցը կատարվել է 2023թ․ մարտի 6-ին, ռուս համանախագահինը՝ 2023թ․ օգոստոսի 31-ին, ամերիկացի համանախագահը՝ 2024թ․ հունվարի 8-ին։ Տարածվող հաղորդագրություններում խոսք չկա Արցախի մասին, դրանք մեկ պարբերությամբ են․ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Մինսկի խմբի համանախագահները միասին չեն այցելել տարածաշրջան, մինչդեռ նախկինում թե՛ առանձնաբար, թե՛ միօասին էին այցեր ունենում։

Ի դեպ, Նիկոլ Փաաշինյանի օրոք համանախագահներն Արցախ չեն այցելել։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Վերոհիշյալ ճանապարհային քարտեզի 2-րդ կետը հետևյալի մասին էր․ «Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում»:

Իրական պատկեր - 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան գաղթած արցախցիների մեծ մասը վերադարձավ, սակայն ոչ թե հայրենի օջախներ, ինչպես նշում էր Նիկոլ Փաշինյանը, այլ՝ Ստեփանակերտ, որտեղ էլ ապրում էր ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում։ Այդպես էլ Արցախում վնասված տների վերականգնում տեղ չունեցավ։ Բազմաբնակարանների շինարարություն էր ընթանում, սակայն՝ չափազանց դանդաղ տեմպերով, և այդպես էլ ավարտին չհասցվեց։

Իսկ Հայաստանում ապաստանած արցախցիները կառավարության դիմաց բազմիցս ակցիաներ էին անում՝ պահանջելով կեցության խնդիրը կարգավորել։ Շուշեցիներին, հադրութցիներին, քաշաթաղցիներին և այլ համայնքներից բռնագաղթածներին կառավարությունը այդպես էլ կեցության պայմաններով չապահովեց։ Որոշ թվով ընտանիքների 5 մլն դրամ էին հատկացրել՝ բնակարան ձեռք բերելու համար, ինչը, սակայն, չափազանց փոքր գումար է։

2023թ․ հոկտեմբերին բռնագաղթվեց ամբողջ արցախահայությունը։

Իսկ այժմ Հայաստանն արցախցիների վերադարձի հարցի շուրջ չի բանակցում։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որՆիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում հայտնում է, որ արցախցիների վերադարձին Արցախ դեմ չեն, սակայն այդ դեպքում պետք է Հայաստան վերադառնան ադրբեջանցի փախստականները։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 3-րդ կետը հետևյալի մասին էր․ «Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։ Իսկ 5-րդ կետով էլ խոստանում էր․ «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում»:

Իրական պատկեր - Խոստումը կատարված համարվել չի կարող, մանավանդ որ պատերազմից ավելի քան 3 տարի անց դեռ չեն հրապարակվել զոհերի անունները և հրապարակված պաշտոնական թվի վերաբերյալ կասկածներ կան։ Չի հրապարակվել նաև վիրավորների թիվը։ Վիրավորների շրջանառվող թիվը 10 հազարն է, զոհերի պաշտոնական թիվը՝ շուրջ 4 հազար, ոչ պաշտոնականը՝ 5 հազար։

Ընտանիքների սոցիալական երաշխիքներն ապահոված չեն։ Զինծառայողների ապահովագրության «Զինապահ» հիմնադրամը կատարել է 5198 հատուցում։ Դրանց մի մասի դիմաց կայքում նշված է, որ 2017 թվականից առաջ կատարված հատուցումներն են։ Այսինքն՝ կատարվել է շուրջ 5 հազար հատուցում, ընդ որում՝ տարբեր տարիներին բանակում զոհվածների ու վիրավորների համար, այն դեպքում, որ միայն 44-օրյա պատերազմի զոհերի ու վիրավորների շրջանառվող թիվը 15 հազարն է։

Ընդ որում, կառավարությունը հատուցումները տրամադրում է ոչ թե պետական բյուջեից, այլ՝ ՀՀ աշխատող քաղաքացիներից գանձվող պարտադիր վճարներից։ Ընդ որում, նշենք, որ 2017թ․ 1000+ հիմնադրամի ստեղծման դեմ ակտիվ պայքարողներից էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վիրավոր զինծառայողների հարազատները բազմիցս ահազանգում են, որ հաշմանդամության կարգ են իջեցնում և զրկում ամսական փոխհատուցումից։

Թե ինչպիսին է կառավարության վերաբերմունքը հաշմանդամություն ստացած զինծառայողների նկատմամբ, կարելի է դատել առողջապահության նախարարի հայտարարություններից։ Մասնավորապես, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը 03․09․2019թ․ հայտարարեց, որ դրանից շուրջ մեկ տարի առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում բուժվող զինվորների մասին խոսելիս ասել էր․ «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել»:

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 4-րդ կետը հետևյալի մասին էր․ «Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում»:

Իրական պատկեր - Պատերազմական գործողություններից հետո Հայաստանում վնասված շենք-շինությունների թիվը մեծ է, ընդ որում, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ի՝ Հայաստանի տարածքի վրա հարձակման ընթացքում վնասված։ 17․12․2023թ․ Yerevan.Today-ի նկարահանող խումբը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում ֆիքսել էր մի շարք տներ, որոնք պատերազմի ժամանակ և դրանից հետո հարձակումների ժաամանակ էին վնասվել և մինչև հիմա վերականգնված չեն։

Նման պատկեր է մի շարք գյուղերում, ավերակ է դարձել Կութի գյուղապետարանը։

2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում արձանագրվել է ավերված կամ վնասված համայնքապետքոարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա։ Այս ամենը դեռ չի վերականգնվել։

 18.11.2020թ․, Ճանապարհային քարտեզ

Խոստում - Ճանապարհային քարտեզի 8-րդ կետը հետևյալի մասին էր․ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում 7 բարեփոխումների մեկնարկ»:

Իրական պատկեր - Այս խոստումից 6 ամիս անց՝ 2021թ․ մայիսին, ադրբեջանական բանակը առանց կրակոցի օկուպացրեց ՀՀ շուրջ 40 քառակուսի կիլոմետր տարածք։ 2022թ․ սեպտեմբերի 13-ին օկուպացրեց ևս ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։ Կարծում ենք, սա բարեփոխման բացակայության վկայություն է։

Կառավարությունը, հավանաբար, բարեփոխում ասելով նկատի ունի ոչ թե սահմանների պաշտպանությունը, այլ ներքին կարգուկանոնը։ Այս առումով ևս իրավիճակը հակառակն է։ Մասնավորապես, ՀՀ զինված ուժերում ոչ մարտական կորուստներն աճում են։ «Ճանապարհային քարտեզը» հրապարակելուց հետո ոչ մարտական զոհերի պատկերը հետևյալն է․

2020թ․ - 54 զոհ
2021թ․ - 58 զոհ
2022թ․ - 64 զոհ
2023թ․ - 83 զոհ
Բարեփոխում ասելով՝ կառավարությունը նկատի ուներ նաև համազգեստի փոփոխությունը, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ։ 15․11․2023թ․ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու համազգեստի խոստացված փոփոխությունը տեղի չի ունեցել, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մրցույթի առաջին փուլն անցել են, սակայն երկրորդ փուլի համար դիմող չի եղել, բացի մեկ ուղղությունից։ «Մենք չենք ձախողելու այդ բարեփոխումը: Խոսքը լոկ փոփոխության մասին չէ, որովհետև կարող էինք մենք էլ օգտագործել նախկին փորձը. հայտարարել նոր գույնի մրցույթ և ստանալ տարբեր երանգներով կտորներ, ինչպես որ արվել է նախկինում. մենք դա չենք ուզում անել, ուզում ենք ստանալ որակ»: Թեև Սուրեն Պապիկյանը հագուստի մասով դարձյալ հղում արեց նախկինների ժամանակ պատրաստված հագուստին, սակայն 2023թ․ խոստացած համազգեստի փոփոխությունը այդպես էլ տեղի չունեցավ։

Նշենք, որ բանակում բարեփոխում անելու փոխարեն կառավարության ղեկավարը հրապարակ նետեց բանակում 5-րդ շարասյան թեման։ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գլխավոր դատախազությանն ու պաշտպանության նախարարությանը հարցումների միջոցով փորձել էր լույս սփռել 5-րդ շարասյան մասին հայտարարությունների և իրականության վրա, սակայն՝ ապարդյուն։

Բանակում բարեփոխում անելու փոխարեն կառավարությունը 15․01․2024թ․ ընդունեց նախագիծ՝ 15 մլն դրամ վճարի դիմաց բանակում չծառայելու մասին, որով բանակից խուսափածները կարող են վճարի դեպքում ազատվել պատասխանատվությունից։

Ի դեպ, բանակը բարեփոխելու մասին խոստումից հետո պաշտպանության նախարարության ղեկավար կազմում նշանակվեցին բանակից հեռու մարդիկ։ Մասնավորապես, պաշտպանության նախարար նշանակվեց պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը, նրա տեղակալներ՝ տնտեսագետներ Հրաչյա Սարգսյանը, Կարեն Բրուտյանը և ոստիկան Արման Սարգսյանը։ Այդ թեմային Yerevan.Today-ը մանրամասն անդրադարձել է՝ նաև համեմատելով Ադրբեջանի ՊՆ ղեկավարության հետ։

Նշենք նաև, որ բանակի բարեփոխման հանրային բաց քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել։

Բանակը բարեփոխելու մասին հայտարարությունից հետո երեք տարի անց՝ 28․01․2024թ․, բանակի օրվա առթիվ ելույթում, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում էր բանակը բարեփոխելու անհրաժեշտության մասին։

 Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan