Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել
Թուրքիայի հանգստավայրերից մեկում՝ Անթալիայում, մինչ այդ չհայտարարված բանակցություններից հետո Մևլութ Չավուշօղլուն ու Զիգմար Գաբրիելը «Թվիթերում» գրել են, թե քննարկել են առկա խնդիրներն ու երկկողմ ակնկալիքները: Հանդիպումից մեկ շաբաթ անց Անկարան ազատ արձակեց Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շնոյդերին, ում մեղադրանք էր ներկայացված ահաբեկչությանն աջակցելու համար: Երեկ հաղորդվեց, որ ազատ է արձակվել Գերմանիայի մեկ քայլ քաղաքացի, ևս ինը, մինչդեռ, շարունակում են մնալ թուրքական բանտերում:
ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների հարաբերությունները սրված են արդեն ավելի քան մեկ տարի՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո: