Volkswagen-ը Golf-ն ու Tiguan-ը զինում է արհեստական ինտելեկտով
Volkswagen- ն իր Golf, Tiguan եւ ID4 ավտոմեքենաները կհագեցնի ձայնային օգնականով՝ CHATGPT արհեստական բանականությամբԼ Այս մասին հայտնում է Automotive News Europe-ը։
Թարմացված ձայնային օգնականը, որը կկարողանա պատասխանել ընդհանուր հարցերին, կառավարել ժամանցի գործառույթները և շփվել վարորդի հետ, կհայտնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի Volkswagen մեքենաների վրա։ Նոր առանձնահատկությունը հասանելի կլինի օդային փոխադրամիջոցների ծրագրային ապահովման թարմացումից հետո:
Նոր առանձնահատկությունն իրականացնելու համար գերմանական ավտոարտադրողը գործընկերային համաձայնագիր է կնքել ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Cerence ընկերության հետ: Volkswagen- ը շեշտում է, որ ինքն առաջին ավտոարտադրողն է, որ այս տեխնոլոգիան դարձրել է ստանդարտ ֆունկցիա կոմպակտ սեգմենտի մեքենաների համար: