Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը» Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ «Անհայտ աղջիկը» այս շաբաթ կտեղափոխվի մանկատուն (տեսանյութ) Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին
Հարցում

ՏԵՂԵԿԱՆՔ № 12՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

10․08․2018թ․, Հանդիպում՝ Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ

Խոստում - Մայիսից սկսած՝ ամեն ամիս ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում է Հայաստանից: Եկեք այս տեմպը ոչ միայն պահենք, այլ կրկնապատկենք, եռապատկենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, մենք մեր գնացածներին պետք է վերադարձնենք Հայաստան, որովհետև աշխարհում չկա ավելի լավ տեղ, քան Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունն այն տեղն է, որտեղ մարդիկ ազատ են, հպարտ են, արժանապատիվ են ու երջանիկ:

Իրական պատկեր - Այս խոստման ճակատագիրը՝ թվերով․

Միգրացիայի մնացորդը 2018-ին եղել է -18․286, 2019-ին՝ -15․400: 2020 թվականին կապված կորոնավիրուսի սահմանափակումներով և պատերազմով, երկրից ելքը խիստ սահմանափակումներով էր, տարբերությունը եղել է դրական: Իսկ ահա 2021-ին աննախադեպ բարձ աճ է արձանագրվել արտագաղթողների՝ միգրացիայի մնացորդը կազմել է - 43 874: 2022-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան է ժամանել 1 479 798 մարդ, մեկնել՝ 1 507 739-ը։ Տարբերությունը ևս բացասական է՝ – 27 941:

Նշենք, որ Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ՝ 86 հազարով պակաս 2011թ․ համեմատ։

 17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա:

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժողովրդից թաքուն, առանց խորհրդակցելու, առանց Հանրապետության հրապարակում հանրահավաք հրավիրելու, ստորագրեց փաստաթուղթ, որով Ադրբեջանին էր անցնում Արցախի ավելի քան 75 տոկոսը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս փաստաթղթի, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այս փաստաթղթին հավանություն տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը չի քննարկել հանրության հետ, չի լսել կարծիքը, Հանրապետության հրապարակում չի հավաքել ժողովրդին, ինչպես խոստանում էր։ Այդ համաձայնության մասին, հանրությունը իմանալու է մամուլի արտահոսքերից, պաշտոնական հայտարարություն չի արվում։

2023թ․ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տալիս Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն։

Այս փաստաթուղթը ևս ընդունվեց առանց ժողովրդի իմացության և մասնակցության։

 06․03․2019թ․, ելույթ խորհրդարանում

Խոստում - Մենք արդյո՞ք գերանդին առնելու և հնձելու ենք: Ո´չ, ըստ էության՝ կրճատումները կլինեն մինիմալ՝ առնվազն կարճաժամկետ առումով, և կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանակներից կլինեն։

Իրական պատկերը - 07․03․2019թ․, կառավարության նիստում հաստատվեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և ուղարկվեց ԱԺ, որը հաստատեց այն։ Նախարարությունների թիվը կրճատվեց, 17-ի փոխարեն դարձավ 12։ Մշակույթի, սպորտի նախարարությւոնները միավորվեցին Կրթության և գիտության նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությունը միացավ տնտեսական զարգացման նախարարությանը և անվանվեց էկոնոմիկայի նախարարություն, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մտավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմ, Սփյուռքի նախարարությունը դադարեց գործել, հետո դարձավ Սփյուռքի կոմիտե՝ ավելի քիչ աշխատակազմով։ Կրճատվեցին վարչություններ, բաժիններ, աշխատակազմերի կրճատումներ եղան։

Ի դեպ, հրապարակված չէ պաշտոնական որևէ վերլուծություն, թե ինչ է շահել պետությունը այս միավորումներից։ Ընդհակառակը, մշակույթի և սպորտի ներկայացուցիչ-փորձագետները բազմիցս պնդել են, որ սխալ էր ոլորտի միավորումը կրթության նախարարությանը, քանի որ անելիքները խոշոր հաշվով տարբեր են, իսկ գյուղոլորտի փորձագետները տարեց տարի գրանցվող անկումները կապում են նաև նախարարություն չլինելու հետ՝ ասելով որ էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղոլորտի համակարգումը թերի է։

Համաձայն վիճակագրական ծառայության, գյուղատնտեսության աճը 2022թ․ կազմել է ընդամենը 0,4 տոկոս։

 21.05.2019թ․, «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողով ԳԱԱ-ում

Խոստում - Այժմ կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք փոքր և չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել:

Իրական պատկեր – 28․04․2021թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։ Այսինքն, չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու խոստումը չի հաջողվում կատարել։ Ավելին, ի հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստման, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բհազմաթիվ հակառակ հայտարարություններ է արել։ Մասնավորապես,

29․12․2020թ․ նա հայտարարեց․ «Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ»:

2022 և 2023թ․ խաղողի մթերման ցածր գնի դեմ բողոքող գյուղացիներին Էկոնոմիկայի նախարարը բազմիցս խորհուրդ է տվել թողնել հողագործությունը և աշխատանքի անցնել այլ ոլորտներում կամ մեծ հողակտորներ ունեցողների մոտ, քանի որ, ըստ նրա, փոքր հողակտոր ունեցողները չեն կարող բարելավել իրենց վիճակը։

 03․07․2019թ․, Խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման, ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ

Խոստում - Այն, որ Հայաստանից և դեպի Հայաստան պետք է թռիչքներ ունենան ՀՀ դրոշով օդանավեր, դա ինձ համար կասկածից վեր է: Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրը պետք է լինի չխաթարել քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը և համոզված լինել, որ կայացրած որոշումների և որդեգրված քաղաքականությունների արդյունքում մենք չենք ունենալու այն նույն իրավիճակը, ինչ ունեցել ենք «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա» ավիաընկերությունների դեպքում, որոնց ճակատագիրը, որոնց հետ տեղի ունեցածը հսկայական հարված է հասցրել Հայաստանի քաղաքացիական ավիացիային և այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնավստահությանը:

25․01․2020թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Հայաստանին պետք է ազգային ավիափոխադրող, բայց պետք է հասկանանք՝ իսկ դա ո՞նց պետք է ապահովենք: Մենք պետք է փող դնենք, ազգային ավիափոխադրող ստեղծենք, որը 3 տարի անց կսնանկանա, գլխներիս կդառնա նոր «Հայկական ավիաուղիներ» և «Արմավիա՞»:

Իրական պատկեր - 2022թ․ հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Fly Arna ընկերության պաշտոնական բացման արարողությանը։ Այն անվանվեց Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերություն էր։ Այս տարվա դեկտեմբերի 1-ին, սակայն, մամուլը գրեց, որ Fly Arna ընկերությունը դադարեցնում է թռիչքները, քանի որ ունի կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատեց ֆինանսական խնդիրները և ասաց, որ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն կա։

Ընկերությունը դեռևս չի դադարեցրել թռիչքները, սակայն, համաձայն մամուլի, «Fly Arna» ուներ ընդամենը երկու ինքնաթիռներից, որոնցից մեկը, արդեն, դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան։

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan