Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը» Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ «Անհայտ աղջիկը» այս շաբաթ կտեղափոխվի մանկատուն (տեսանյութ)
Հարցում

ՏԵՂԵԿԱՆՔ № 10՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

 04.12.2018թ․, քարոզարշավ Մեծամորում

Խոստում - Ես ուզում եմ, որ մենք՝ հատկապես պետական պաշտոնյաները, առաջիկայում տրամադրվեն հետեւյալ բանին. մենք պետք է մոռանանք մեր անձերի մասին, անձնական շահերի մասին, պետք է անմնացորդ ծառայենք ժողովրդին։ Ով պատրաստ է սրան, նա ունի անելիք, ով պատրաստ չէ չունի անելիք։

Իրական պատկեր – Սա ասելուց մի քանի ամիս անց՝ 2019թ․ հունիսին, հետո գաղտնի որոշմամբ Փաշինյանի կառավարությունը որոշեց նախարարների և մի շարք պաշտոնյաների աշխատավարձին զուգահեռ, աշխատավարձի չափ պարգևավճար տալ ամեն ամիս՝ աշխատվարձը, ըստ էության, հասցնելով 1,5 մլն դրամի: Պարգևավճարների թեման ամենամեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունն է, որը քննարկվում է մինչ օրս։

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» թիմակից Լենա Նազարյանն էլ արդարացրեց դա՝ սոցցանցում գրելով․ «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Նա ասաց, որ նվիրյալներ հո չեն, որ էդքան քիչ գումարով աշխատեն։

Սեփական անձի մասին չմտածող վարչապետ Փաշինյանը սկսեց մասնավոր ու թանկարժեք օդանավերով գերթանկարժեք չվերթներ անել ԱՄՆ և այլ երկրներ, փոխեց իրեն սպասարկող զրահապատ մեքենան, ուղեկցող մեքենաները, ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաները, վերանորոգեց, ոչ վաղ անցյալում վերակառուցված կառավարական ամառանոցը։

Հետո սեփական անձի մասին մոռացած Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ մեքենա ձեռք բերվեց պետբյուջեի հաշվին, շուրջ 60 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներ ձեռք բերվեցին նրան ուղեկցելու համար:

Հեղափոխական իշխանության որոշումերով, վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի ընտանիքները ստացան անձնական բժիշկների ֆինանսավորում, արտոնյալ պայմաններ՝ թանկարժեք ծառայություններից օգտվելու համար: Բացի այդ վերջերս ընդունված մի որոշմամբ էլ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները կօգտվեն միայն օդանավակայանների VIP սպասասրահներից, դարձյալ պետբյուջեյի հաշվին:

Իրենց անձերի մասին մոռանալու և ժողովրդին նվիրվելու փաստական ապացույցները ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում են։ Հետևյալ հղումով կարող եք մուտք գործել համակարգ, փնտրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության որևէ պատգամավորի անուն-ազգանունը և տեսնել նրանց սոցիալական, ֆինանսական վիճակը «Ժողովրդին ծառայելուց» առաջ և հիմա։

 07.06.2018թ․, ելույթ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Խոստում - Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի։

Իրական պատկեր - Իշխանափոխությունից հետո Փաշինյանը փոխեց հռետորաբանությունը: Նախ բոլոր օլիգարխները դարձան «սեփականատերեր»: Իսկ հետո այս խոշոր սեփականատերերից երկուսը՝ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը, դարձան ՔՊ խմբակցության պատգամավորներ: Խաչատուր Սուքիասյանին, նրա ընտանիքին պատկանող ընկերությունները դարձան կառավարության նախընտրելի մատակարարները: Այսպես՝ տարեսկզբից մինչ նոյեմբեր ամիսը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս»-ը պետական սեկտորի հետ կնքել է 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 միլիոն դրամ:

Երբ ՔՊ-ական պատգամավորներին հարց են ուղղում լրագրողները, թե ինչու է գործարար Խաչատուր Սուքիասյանը մտել քաղաքական թիմ, դարձել պատգամավոր, պատասխանն այսպիսին է․ «Դժվար է հստակ տարանջատելը՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»։

Տեղեկությունները մամուլում շատ են շրջանառվում, որ ՔՊ-ն ունի նաև խորհրդարանից դուրս իր սիրելի խոշոր սեփականատերերին, որոնց համար անգամ խորհրդարանում ընդունվում են օրենքներ:

Իշխանական կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներից են այն, որ պաշտոնյաների հարազատները սեփական բիզնեսն են ստեղծում, որը շատ արագ «ոտքի է կանգնում», հաճախ՝ պետական գնումներում շահելու շնորհիվ։

 07.06.2018թ․, ելույթ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Խոստում - Կառավարության գործունեության համար ուղենշային է լինելու շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Իրական պատկեր – Շրջակա միջավայրի պահպանությանը կամ ավելի ճիշտ՝ չպահպանությանը մի փոքր մասով անդրադարձել ենք «Տեղեկանք № 9»-ում։ Հավելենք այս պահին ևս մեկ օրինակ․ շրջակա միջավայրի պաշտպանության համար կառավարությունը ընդունեց պոլիէթիլենային տոպրակներն արգելելու և սահմանափակելու մասին օրենքը։ Այն գործում է արդեն երկու տարի․ օրենքը գործում է, արգելումը՝ ոչ։ Այս օրենքի միակ ազդեցությունն այն եղավ, որ տոպրակները դարձան շատ ավելի հաստ և վճարովի: Օրենքի ընդունումից հետո պլաստիկի ծավալը չի նվազել։

Շրջակա միջավայրի վատ վիճակի մասին է խոսում այն, որ ամեն տարի բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի կանաչելու մասին, ինչը, ի դեպ, չկար մինչև 2019 թվականը։

Ինչ վերաբերում է բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը, թերևս միայն այն, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում առաջիններից են, անգամ առաջին տեղում, վկայում է, որ բնական ռեսուրսները շահագործվում են անխնա։ Նիկոլ Փաշինյանն ինքը հպարտությամբ է նշում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին տեղում է։

 15.02.2019թ․, կառավարության նիստ

Խոստում - Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, պետք է մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից: Ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում:

Իրական պատկեր – Այս խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը մի շարք հակասական հայտարարություններ է արել նպաստ ստացողների մասին։ Մասնավորապես․ «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»:

Կառավարության 2023-ի հունիսի 22-ի նիստում Փաշինյանը նպաստ ստացողների մասին ասում է․ «Եթե մարդը գործունակ է, այսինքն կարող է աշխատել, թող աշխատի․ ինչո՞ւ պետք է մյուսներն աշխատեն, իսկ ինքը ստանա սոցիալական նպաստ, էլ չեմ ասում՝ մի հատ էլ տանի խաղադրույք անի»։

Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը չի նվազել, իսկ ոչ պաշտոնապես՝ բնակչության կեսից ավելին աղքատ է, իսկ նպաստ ստացողների թիվը նվազել է շուրջ 30 հազարով՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ աշխատող քաղաքացին պետք է նպաստից չզրկվի։

 17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է:

Իրական պատկեր – 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 10 սպանություններից և ոչ մեկը բացահայտված չէ։ 2019 թվականի հունիսի 7-ին կալանավորվեց ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը՝ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով։ Երկու ամիս անց ազատ արձակվեց։ 2023թ․ հոկտեմբերի 10-ին քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բավարար ապացույցներ չլինելու հիմքով։

Նիկոլ Փաշինյանին քանիցս հիշեցրել են այս խոստման մասին։ 01․03․2021թ․ նա հայտարարեց․ «Իմ կարծիքը ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է»։

Ստացվում է՝ բացահայտված է այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություն, եղել են զոհեր, եղել են մեղավորներ անկարգությունների կազմակերպման և իրականացման համար և դատապարտվողներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ է, որ հետագայում Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետի պաշտոնում 08․04․2022թ․ արդարացվեց վճռաբեկ դատարանի կողմից։

 Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan