Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվել է. Կարեն Կարապետյան
Հայաստանում բիզնս միջավայրը բարելավել է: Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Այս մասին խոսում են բիզնեսմենները, տարբեր երկրների դիվանագետները, որոնք իրենց երկրների բիզնեսի շահն են պաշտպանում»,- ասաց նա և նշեց, որ հարկային, սահմանային անցակետերի, ավելացրած արժեքի հարկի վերադարձման վերաբերյալ հեշտացման մեխանզիմներ են եղել:
«Միջազգային տարբեր ռեյտինգներում արձանագրել ենք առաջընթաց»,- ասաց նա: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանը նշեց, որ մեր թույլ կետերն են դատական համակարգը, սնանկացման ինստիտուտները: Նա նշեց, որ ունեն շատ հստակ ծրագիր՝ պրագմատիկ իրատեսական և ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ասած մեկ միլիարդ ներդրումներին, վարչապետն ասաց, որ նախագահը մեկ միլիարդի ներդրման մասին խոսելիս նկատի է ունեցել ներդրումների ակումբը: Նա նշեց, որ ամեն ինչ կներկայացվի:
Անդրադառնալով նոր ատոմակայան կառուցելու հարցին, վարչապետն ասաց, որ այն երկարաձգվել է մինչև 2027 թվական: «Մեն ունենք շատ մեծ ռեսուրս ու ներուժ, բայց այսօր վիճակն այնպիսին է, որ փող ունենալը դեռ չի նշանակում ունենալ ատոմային էներգետիկա»-ասաց նա և նշեց, որ անվտանգության խնդիրը շատ կարևոր է: Չնայած դրան՝ վարչապետն ասաց, որ մտադիր են ատոմային էներգետիկա միշտ ունենալ: