Թուրքիայում մեկ օրում ինքնասպանություն է գործել միանգամից երեք երիտասարդ բժիշկ
Թուրքիայում մեկ օրում ինքնասպանություն է գործել միանգամից երեք երիտասարդ բժիշկ, այս մասին հայտնում է թուրքական yenibirgazete.com կայքը:
Ստամբուլից, Ադանայից և Բաթմանից բժիշկներն ինքնասպանությունից առաջ թողած երկտողերում նշել են միևնույն պատճառը՝ նրանք չեն դիմացել աշխատանքային ծանր պայմաններին:
Ադանայում մահացած 28-ամյա Էջե Ջեյդա Գյուդեմեքի հայրը լրագրողներին պատմել է, որ աղջիկը չի դիմացել աշխատանքային խիստ գրաֆիկին. վերջինիս հերթապահությունները սովորաբար կազմել են 24 ժամ, իսկ վերջին մի քանի օրում աղջիկը ստիպված է եղել աշխատել 36 ժամ: