Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
Թարմացված Kia V6-ը կորեական շուկայի համար նոր տպավորիչ տեսք է ստացել Բացահայտվել է բաոբաբների ծագման գաղտնիքը Գիտնականները պարզել են, թե ինչպես են հնագույն մարդիկ զարգացրել իրենց դիմացկունությունը Արևմտյան գերեզմանատանը տեղակայված են թագավորական ընտանիքի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների դամբարաններ Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից Բյուրականի դպրոցի տնօրենին փորձում են ազատել ՔՊ-ական շրջանակներին չհարելու, իրենց հետ չաշխատելու համար․ ուսուցիչ ՔՊ-ականներին հանձնարարել են՝ գլուխները կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին Զուգահեռ իրականություն Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա 5 ժամ տևած վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց Բագրատ Սրբազանը հանգել է նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքն է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիան կառավարության դիմաց (տեսանյութ) Ո՛չ հարցն է պատահական եղել, ո՛չ էլ պատասխանը Ադրբեջանցիներն ավերել են Ասկերանի շրջանում Հայրենականի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Կիրանցի 3 սյուները կտեղադրվեն ավելի ուշ. գույքային հարցերը կփոխհատուցվեն. Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել «Էրատո» ջոկատի անդամ Արևիկ Պետրոսյանին են կասկածում դավաճանության մեջ ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Օրվա ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է Սամվել Դանիելյանը ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն Գիտնականները պարզել են, թե ինչպես են երազներն ազդում հիշողության եւ հույզերի վրա Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան «Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում․ Հովհաննես Իշխանյան Խորհրդարանի պաշարում կլինի՞ ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Փաշինյանի ստերը․ մաս 207 ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել Porsche-ն մանրամասնել է հիբրիդային շարժիչով նոր 911 մոդելի մասին Գիտնականները հայտնաբերել են մթնոլորտում ածխաթթու գազի աճի աննախադեպ աճ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Մեքսիկայում հայտնաբերվել է հրաբխային ապարից կերտված արձան, որը ծեսերում օգտագործել են հին մայաները Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Բագրատ Սրբազանն առհասարակ Հայաստանում տուն կամ այլ անշարժ գույք չունի ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվել է արևմտյան կիսառազմական գործողության՝ կասկածելի նպատակներով. ՌԴ ԱԳՆ Պայքարի վերջում Ճշմարտությունը հաղթելու է. ուրիշ տարբերակ չունենք. Բագրատ սրբազան Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել Վրաստանի հետ հարաբերությունները. Սպիտակ Տուն Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրային սպային կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ՆԳՆ-ին Երևանի որ կետերից է մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. նա ներկայացվել է քննչական բաժին Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է Դանիայում Փաշինյանը հումոր է արել Ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքերից մեկի ավտոկայանատեղին և նկուղային հարկում գործող սննդի կետը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերվել Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ՊՆ-ն հաստատում է, որ ԳՇ պետի ընտանիքի անդամներն ունեն ՌԴ քաղաքացիություն Օրվա ամփոփում Բագրատ Սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել Մոբիլիզացիայի մասին խոսք չկա. ՌԴ ՊՆ ղեկավարի թեկնածու Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ընդդիմադիր պատգամավորից գաղտնի են պահել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումը Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Հարցում

Թուրքական «պլան բ»-ն և 5-րդ շարասյունը

Եկեք մի հատ պատկերացնենք էսպիսի բան․ դիցուկ՝ Հայաստանը․ ունի 4 հարևան՝ Իրան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, երկուսը թշնամական պետություններ են՝ մեկը պատմականորեն, մյուսը՝ ստեղծման օրվանից՝ 100 տարի։ Իրանը մեզ բարեկամ, մուսուլմանական պետություն է, Վրաստանն էլ մոտավորապես մեզ պես։ Գաղտնիք չէ՝ Թուրքիայի դարավոր նպատակը մեր հողերը գրավելն է, իրեն միացնելը, ժողովրդին էլ զտելը, ամբողջությամբ չստացվելու դեպքում՝ ձուլելը իրենց, կամ այլ փոքր ազգերի հետ։ 20-րդ դարի սկզբին, կարելի է ասել, նրանց հաջողվել է մեծ մասով, ցեղասպանություն են արել և խլել մեծագույն մասը մեր հողերի։ Բայց, գործը մինչև վերջ հասցնելը չի ստացվել, իսկ նպատակը չի փոխվել, ի վերջո նպատակն էլ Հայկական հարցի վերջնական լուծումն էր։ Իսկ Թուրքիան այն պետություններից է, որ հետևողականորեն գնում է իր նպատակներին։ Դրա մասին ժամերով կարող են խոսել պատմաբանները, թուրքագետները։

Սկզբում՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո, սովետական բանակի Արևելյան Հայաստան մտնելուց հետո, այնուհետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և նույն թվականին ՄԱԿ-ի ստեղծումից հետո, նրանց համար, փաստացի դժվարացել էր էդպես կտրուկ՝ ուժով, մտնել, ցեղասպանել, խլելը։ Բացի այդ՝ կար սովետական պետություն, մենք մեջն էինք, այդ ժամանակ ուղղակի անհնար էր, որովհետև արդեն մեր սահմանը, հսկայական Սովետական սահմանն էր։ Բայց նպատակը կար, մնացել էր, չէր փոխվել։ Հետո Սովետական միությունը տրոհվեց, բաժանվեց մասերի, անկախ պետությունների, որոնցից մեկն էլ Հայաստանն էր։ Մեր հայրենիքի մի մասը տարածային վեճ էր Ադրբեջանի հետ, դեռ նախորդ դարի սկզբից և որը վերածվեց պատերազմի և ավարտվեց մեր հաղթանակով։ Դրանից հետո էլ թշնամու նպատակները չփոխվեցին։ Գիտենք, չհամակերպվեցին, սկսեցին տարբերակներ մտածել, թե ոնց անեն, թուրքական երկու պետությունների արանքից հայկական սեպը հանեն։ Ցեղասպանությամբ հնարավոր չեղավ, պաշտպանվեցինք, պահեցինք, սկսեցինք զարգանալ, ընկերներ ձեռքբերեցինք, իսկ ի՞նչ անել։ Երկար տարիներ, վստահ եմ, մտածել ու փորձել են պատերազմով լուծել, իրենց ուզածը, հաշվել, խորացել են, փորձ են արել, հասկացել են, որ կվերածվի լայնամաշտաբ պատերազմի, որի ելքն էլ կարող է հակառակ էֆեկտով լինի, ձեռք են քաշել այդ մտքից։ Մի կողմից Ադրբեջան պետությունը, որն ունի նաֆթ, գազ, ծով, մեզանից որ հարուստ է, մյուս կողմից Թուրքիան ահավոր կազմակերպված, հարուստ, ՆԱՏՕ-ի անդամ, աշխարհի ամենից լուրջ հետախուզական ծառայություններից մեկն էլ իրենն է ու ինչոր փոքր, հպարտ, հաղթանակած Հայաստան, որը չի զիջում։ Ի՞նչ անել։ Հիմա, փորձում եմ, ինձ դնել իրենց տեղը, իսկ ի՞նչ անել, ո՞նց անել, որ նպատակն ու արդյունքը ստացվեն, հայկական հարցը ի վերջո լուծվի, վերանա իր ամենինչով։

Իսկ եթե, զուտ հիպոթետիկ, այդ աշխարհի ամենից ուժեղ հետախուզական ծառայություններից մեկը, մտածի ու իրականացնի շատ հատուկ օպերացիա, որի արդյունքն էլ լինի ունենալ սեփական ենթակայության տակ գտնվող իշխանություն Հայաստանում, որ իրենց ուզած խնդիրը, հենց ինքը, ներսից էլ լուծի, վերջացնի։ Ի՞նչ է, հնարավոր չէ՞։ Ոնցոր կինոյի սցենար լինի, բայց եկեք պատկերացնենք, իսկ ինչու՞ ոչ։

Դա բազմաճյուղ գործունեություն էր։ Դրա մեջ կար ազգային, ինչու ոչ՝ սովետական երկարամյա արժեքային համակարգի ազդեցության քանդումն էր, ժողովրդին թևերի, մասերի բաժանելը, իրար դեմ տրամադրելը և այլն։ Դժվար կլիներ, բայց ընդամենը պետք էր աշխատել ներսից և Հայաստանում մի օր ստանալ էնպիսի իշխանություն, էնպիսի մարդիկ, որոնք հա՛մ ինչ-ինչ բաների դիմաց կանեն, և նաև՝ կլինեն իրենց ուզած գաղափարների կրողներ։ Պետք էր, որ, այն, ինչ իրենք գնում սրան-նրան համոզում են, իսկ հայերը հակառակը՝ էստեղ լինեն նրանք, որոնք այդ թեզերը կսարքեն պետական քաղաքականություն։ Այսինքն՝ այդ ծրագիրը՝ երկիրը ներսից գրավելու, իրականացման համար պետք է ունենային գրպանային իշխանություն, որը թուրքական դարավոր ծրագիրը կիրականցնի որպես հայկական պետական քաղաքականություն։ Ժողովրդին բաժանելն էլ կլինի որպես պետական քաղաքականություն, որպես մեծ եղբայր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը ևս պետք է լինի պետական քաղքաականություն, որ զրկվի մեծ եղբոր աջակցությունից, պաշտպանությունից, Արցախն Ադրբեջանին նվիրելը ևս լինի պետական քաղաքականություն և այլն և այլնլ։ Արդյո՞ք մեկ, երկու, 10 գեներալ կարող էին որոշել, հանձնել Արցախը․ ոչ, նրանք, կամ ամենից հեղինակավորներն էին դրա ազատագրման ակունքներում, իսկ իշխանությունը, որը իրենցն է, դա կարող է անել հեշտությամբ, մանավանդ որ առանձնապես սիրտը երբեք էլ տաք չի եղել այդ արժեքների վրա։ Հիմա տեսեք, չէ՞ որ, հենց սրանք են, որպեսզի Արցախի իրենց կողմից հանձնումն արդարացնեն, դա գցեցին ռուսների գրպանը, կարելի է ասել, բավականին հաջողել են, այդ ծրագրի մասը ռուսների մասով, ցույց տալ, թե մեղավորը ոչ թե իրենք են, կամ Ադրբեջանը կամ առավել ևս՝ Թուրքիան, այլ միանշանակ Ռուսաստանն է, այ իրենք են հանձնել, իրենք են Արցախը դատարկել և այլն, այ այ այ, իսկ թուրքի հետ պետք է առևտուր էլ անել, սեղան էլ նստել, հաց էլ կիսել, հերիք ա պատերազմել նրանց հետ ու առհասարակ, թուրքը միշտ էլ մեզ ախպեր ա եղել, իսկ ռուսը հակառակը։ Ինչ է, էդպես չե՞ն տարածում հիմա։ Մեզ չե՞ն ասում, հենց նույն Փաշինյանը մեզ չի՞ ասում, ինչ ենք նստել Արարատի նկարների տակ, ավելի լավ չի՞ Արագած սարի նկարներ անենք մեր տներում, մեկա դա մերը չի, մի էլ երազեք։ Այս իշխանության քաղաքականությունը չի՞, հանել ազգային ամեն բան և կասկածի տակ դնել, հետո որ հեշտ լինի, առհասարակ հանելը։ Փաշինյանը չի՞ մեզ ասում, պետք ա սաղ վերանայենք, գերբ, դրոշ, պատմություն, հերոսներ, հաղթանակներ, թշնամիներ, բարեկամներ․․․ Ժողովուրդ, բա դա ինչի՞ ա նման, կասե՞ք։

Հակապետական, հակահայկական հայտարարություններն այսօր տարածվում են հենց իշխանական կողմից։ Ասում է՝ «Մենք 30 տարի ուղղակի ժամանակ էինք վատնել ու ռեսուրսներ ենք ծախսել մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր»։ Մտածում եմ՝ ո՞նց կարող է Հայաստանի Հանրապետությունում որևէ ղեկավար էսպիսի միտք հայտնի։ Մեզ ասում է, դու հիշողություն չունես, դու հայրենիք էլ չունես, քո պատկերացրած ազգային շահն էլ սխալ է, նպատա՞կ դեռ նոր պետք ա մտածես, բայց որ իզուր ես պայքարել, իզուր ես հաղթել, դա փաստ ա, պետք է մտածես միայն ուտելու, հագնելու, խաղաղ ապրելու մասին, կապ չունի երկրիդ անունը ինչ ա։ Ասում են, մենք սխալ ուղղությամբ ենք զարգացել, ասում են՝ մերը մերը չի, ինչ մերը չէր, դա ենք զարգացրել, ունենք պրոբլեմներ, սաղ այ դրա երեսից ա։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞րը մերը չէր, հազարամյակներով մեր հողը՞, մեր հարյուր հազարավոր հայրենակիցները մերը չէի՞ն։ Էդ դու մերն էիր, Ղարաբաղը ու ղարաբաղցիները մերը չէ՞ր։ Կամ կարո՞ղ ես ասել՝ մենք ի՞նչ պրոբլեմ ենք ունեցել մինչև քո գալը։ Մեր պրոբլեմը սկսեց էն օրից, երբ դու կասկածի տակ դրեցիր Արցախի հայկականությունը։ Մենք, հայերս, մինչ քո իշխանությանը հայտնվելը, Արցախ ենք ազատագրել, զարգացրել, անկախ պետականություն կայացրել, մեզ համար ստեղծել ենք անվտանգային գոտի, Հայաստանի սահմանների անվտանգություն ենք ապահովել, որ ուզում ես իմանաս, հենց էդ գոտիով, ու մեր պրոբլեմները ստեղծվել են, երբ դու եկել ես, սաղ արածը 2 տարում վարի ես տվել, սադրել ես, թուլացրել ես, բերել ես պատերազմ, դու էլ ղեկավարել ու պարտվել ես, ու սկսել ես խոսել թուրքական թեզերով։ Մեր պրոբլեմը Արցախն ազատագրելը չի եղել, և չէր էլ կարող լինել, այլ՝ 2018 թվականի ամռանից հետո՝ Արցախը հանձնելու քո 5-ամյա գործունեության ընթացքում։ Նիկոլին մենք մեղադրում ենք նրա համար որ Արցախը հանձնել է, հիմա ինքը ասում է, ես ոչ թե դրա համար եմ մեղավոր, այլ նա համար, որ չեմ ասել, որ չէի կարող չհանձնել։ Մեր պրոբլեմը սկսեց էն ժամանակ, երբ Արցախի հարցը լուծած ժողովուրդը քաշվեց մի կողմ ու դու սկսեցիր քո կամ քեզ տրված ծրագիրը միանձնյա իրականացնել։

Ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի էս կարգի ելույթները լսելուց ամեն անգամ ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ եթե․․․ Եթե իրոք սա թուրքական ծրագիր լիներ, արդյոք հենց սենց չէին անելու։

Նիկոլ Փաշինյանի ելույթի դետալների մեջ մտնելը իմաստ չունի, կարելի է գտնել լիքը հակասություններ, սխալներ, հարցեր ու հարցեր տալ, բայց հավատացեք, դա անմիտ զբաղմունք է, մարդիկ ինչ մտածել են, տարիներ առաջ գրել են, բոլորը իրականացնում են քայլ առ քայլ։ Տեսե՛ք, ասում է՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսից, բա այդ ո՞նց էիր 2019-ին ասում Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմից հետո ընտրություններին ինչու՞ չգնացիր, ինչու՞ մասնակցեցիր ու ժողովրդին խաբում էիր Արցախի ինքնորոշման բանաձևով, անջատում հանուն փրկության թեզով։ Կամ որ երեսով ես տալիս, թե էսքան փող ենք տվել, էնքան փող տվել։

Կամ, առհասրակ, ի՞նչ է նշանակում հայրենիքի վրա ռեսուրս իզուր ենք ծախսել։ Ոնցոր 4 երեխա ունենաս, ասես՝ բայց արա, որ էս մի տղես չլիներ, վրան դպրոցի փող չէի ծախսի, շոր-կոշիկ չէի հագցնի, հանձնեմ մանկատուն՝ պրոբլեմներս քիչ կլինի։ Բա չպե՞տք է պաշտպանես, կերակրես էլ, կրթություն էլ տաս, ամեն ինչ էլ անես, որ լավ կյանք ունենա։

Որքան որ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի վրա ես ռեսուրս ծախում, այնքան էլ Արցախի վրա, դա քո հողն է։ Էլ չեմ ասում, որ որքան ռեսուրս ես ծախսում, դրանից ավելի բարիք ես ստանում, որը, օրինակ չես ստանում քո մարզերից։ Արցախը զարգացով, լավ ռեսուրսներով, երբեմն՝ ինքնաբավ ռեսուրսներով, բազմաթիվ առումներով էլ մեզ օգնող էր։ Թիվ 1-ն այն է, ափսոս որ նոր ենք հասկանում, որ մեր անվտանգության երաշխավորը հենց ազատ Արցախն էր, փակում էր թշնամու ճանապարհը, հարվածը վերցնում իր վրա, քեզ ջուր էր տալիս, ցորեն էր տալիս, հոսանք էր տալիս, հանքային ռեսուրսներ էր տալիս, վերջ ի վերջո՝ գործոն էինք, լուրջ գործով, հաշվի առնելով հիմիկվա մեր վիճակը։ Քո տնտեսության համար որքա՞ն մինուս է Արցախի հայկական չլինելը, հաշվել ե՞ք։ Անվտանգության մեր գոտին ստեղծել էինք, որ առավոտը չզարթնեինք ու տեսնենք, որ թուրքը առանց կրակոցի 200 քառակուսի կիլոմետր խորացել է, ոնց որ եղավ։ Ո՞նց կարող է պետության ղեկավար կոչվածը քնի զարթնի ու իր բոլոր ձախողումները արդարացնելու համար գտնի էնպիսի ձևակերպում, որով քո հազարամյա հողը քոնը չէ։ Այ սրա համար էլ ինձ մոտ լուրջ կասկած է ձևավորվել, որ սա թուրքական «պլան բ-ն» է՝ երկիրը վերցնել ներսից։

Կարճ ասած՝ ՔՊ-ականները պարբերաբար հանդես են գալիս 5-րդ շարասյան մասին հայտարարություններով, փնտրում են գործակալներ, մեղադրում են ում կարող են, բայց այս այսպես կոչված՝ հայրենասիրական տողերին զուգահեռ՝ մեր երկիրը քարտեզի վրա փոքրանում է։ Բոլորս պատասխաններ ենք փնտրում Հայաստանի՝ վերջին 5 տարվա անցած-գնացածի ու գալողի վերաբերյալ, բայց գուցե այս ամենը հաշվարկա՞ծ էր, հերթով, անգամ՝ ըստ օրերի։ Չկա աշխարհում ղեկավար, որը հայտարարի, որ իր ղեկավարած երկրի տարածքների մի մասի հանձնումը բխում է մյուս մասի շահերից։ Կարծում եմ՝ ժողովուրդը պետք է լուրջ հետևություն անի, մինչև թուրքական հաջորդ թեզի իրականացումը։

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan