Washington Post-ի լուսանկարների շարքը Մեծամորից
The Washington Post թերթը ներկայացրել է լուսանկարների շարք, որոնք Մեծամոր քաղաքում արել է լուսանկարիչ Ստեֆանո Մորելին։
Մորելին այցելել էր Մեծամոր, որի 10 հազար բնակիչներից հազարն աշխատում են ատոմակայանում։ Լուսանկարները ցույց են տալիս փոքր քաղաքի հասարակ քաղաքացիների կյանքը, որոնք հիմնականում ԱԷԿ աշխատակիցներ են։
Լուսանկարները հրապարակվել են պարբերականի «Տեսադաշտում» սյունյակում։