«Ի՞նչ դարդ ունեիր, այ անասուն». մայրը՝ 4–րդ հարկից նետվող աղջկան (Տեսանյութ)
Թուրքիայի Իզմիթ քաղաքի բնակելի շենքերից մեկի 4–րդ հարկից 16–ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ աղջկա ինքնասպանության փորձի մասին տեղեկանալուց հետո մայրը շտապ փրկարարներին է դիմել։ Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքի տակ բատուտ են բացել, որի վրա էլ հայտնվել է 4–րդ հարկից նետված աղջիկը։
Երբ աղջիկը նետվել է, մայրը հետեւից բղավել է. «Ի՞նչ դարդ ունեիր, այ անասուն։ Ամենալավ ուտելիքն ուտում էիր, ամենալա խմիչքը խմում էիր»։
Աղջիկը որեւէ վնասվածք չի ստացել, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել։ Ոստիկանությունը քննություն է սկսել դեպքի հետ կապված։