BMW-ն թողարկել է աշխարհում առաջին զրահապատ էլեկտրամեքենան
BMW ընկերությունը ներկայացրել է զրահապատ էլեկտրական «յոթնյակը»։ i7 Protection սեդանը և նրա վառելիքով աշխատող նմանակը` 7 Series Protection-ը, կարող են դիմակայել 7,62x54 R տրամաչափի փամփուշտներով կրակոցներին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, բացի այդ, նրանք ավելի լավ են դիմակայում տարբեր տեսակի պայթյունների. ի լրումն հակաբեկորային երեսպատումների, որոնք թույլ չեն տալիս պայթուցիկի բեկորների ներթափանցումը մեքենայի սրահ, սեդաններում օգտագործում են հատուկ զրահ, որը նախատեսված է անօդաչուների հարձակումներից պաշտպանելու համար։
Նոր «յոթնյակների» առանձնահատկությունը BMW Protection Core-ի կրող բջիջն է, որը պատմության մեջ առաջին անգամ պատրաստված է զրահապատ պողպատից։