Այսօր՝ 30 նոյեմբերի 2023թ., 00:00
Գերմանիայում 7 հնագույն սրեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում էին զոհաբերությունների համար Մալայզիայում վայրի փղերի երամակը տրորել է փղի ձագին հարվածած մեքենային Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր «երազող» Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան Տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները. «Մայր Հայաստան» Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը․ Իշխան Սաղաթելյան Երևանում ռուս զինվորականն «Ուրալով» դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել խանութի պատին ու փլուզել այն Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ Վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ Լարսում հայկական բեռնատարների մասով իշխանությունն ամեն ինչ անում է, որ վնասներ կրենք․ Գառնիկ Դանիելյան ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել Սամվել Բաբայանին Ավագանու հերթական ստուգարքը Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է հուդայականություն ընդունել Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է․ Ասպրամ Կրպեյան Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում Երջանիկ ապուշները. Ավետիք Իշխանյան Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը իրավապահները չեն կարողանում գտնել «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնել ՀՀ-ից բուսական արտադրանքի խախտումների մասին Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է․ այն քննվելու է Սյունիքի մարզում Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճանով Փաշինյանը հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և նրանց հետ բանակցային tradeoff չունենալով. Օսկանյան Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում անշարժ գույքի վարձակալության հետ կապված որոշ դրույթների փոփոխություններ Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են հայտնաբերվել Կեղծ թարմացումների միջոցով հաքերները հարձակվել են Apple-ի համակարգիչների վրա «Մեծամոր»-ից հայտնաբերված կարասում կան ականջօղեր, գանգի տակ երևացել են ոսկորներ, ողնաշարի առանձին ողեր Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ Բլինքենը Ալիևի և Փաշինյանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը. Մեթյու Միլլեր Վահագն Խաչատուրյանը ձեռք է բերել գերթանկարժեք զրահապատ ավտոմեքենա. ինչու են գաղտնի պահվում նրա ծախսերը Նախագահի աշխատակազմը 5 հատ սուրճի սեղան է գնել Քաղաքապետարանում տեղի ունեցած թեժ կռիվը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. ովքեր են հրավիրվել հարցաքննության Էդուարդ Աղաջանյանը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն ստիպված կլինի օգտագործել ցանկացած գործիք՝ կանխելու դա. Ջեյմս Օ'Բրայեն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ. «անբարեկիրթ վարքագիծ» է դրսեւորել «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Ուկրաինան պետք է համակերպվի տարածքների կորստի հետ. Ռիչարդ Հաաս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հաստատման «պատմական հնարավորության» մասին Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ հրադադարից հետո մարտերն ավելի ինտենսիվ ու մասշտաբային են լինելու Ինչպես է բերման ենթարկվում «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին. Ոստիկանության տեսանյութը ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռյազանի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին 30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել Ադրբեջանը Շուշիի ևս մեկ գերեզմանատուն է վնասել. Caucasus Heritage Watch Շարունակելու ենք հետեւողական լինել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում. Ագնեսա Խամոյան Սև ծովի փոթորկից տուժել է նաև Բաթումին. հեղեղվել են քաղաքի փողոցները Ադրբեջանի իշխանությունը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր է ստեղծում. Արման Թաթոյան Կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ Անդրանիկ Ասոյանը հրդեհի ժամանակ կնոջ հետ ցած է նետվել պատուհանից Հակասեմականության համար մեղադրվող Մասկը կմեկնի Իսրայել Հայտնվել են մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա. Կամո Արեյան ՌԴ-ից ՀՀ մարդկանց մեծ ներհոսքը շարունակվում է. փոխնախարար Փաշինյանի քաղաքականության հետևանքով ԼՂ հայերը կորցրին պետականությունը, խախտվեց ՀՀ տարածքային ամբողջականությունը. Աբխազիայի նախագահ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Արամ Ա Կաթողիկոս. Հայաստանում և Սփյուռքում մեզ խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ են պետք Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան. Հայաստանը 3-րդն է Սևաստոպոլի իշխանությունները բնակիչներին խնդրել են մնալ տներում. սաստիկ փոթորիկ է սպասվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները
Հարցում

Արցախցիներին սպանեց նաեւ իսրայելյան զենքը

Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը բացառիկ հարցազրույց է տվել Jerusalem Post-ին, որը ներկայացնում ենք ստորեւ։


Jerusalem Post․ Կարո՞ղ եք նկարագրել Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը ձեր տեսանկյունից  

Դեսպան․ Այն, ինչ տեղի է ունենում, դասական էթնիկ զտումներ են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայկական տարածաշրջանի բնիկ բնակչությունը, մարդիկ, ովքեր այնտեղ ապրել են 3000 տարի, լքում են իրենց տները, իրենց հոգեւոր եւ ազգային ժառանգությունը, թողնում իրենց սիրելիների գերեզմանները։

Jerusalem Post․ Ինչո՞ւ են նրանք հեռանում

Դեսպան․ Նրանք այլ ելք չունեն, քան լքել Լեռնային Ղարաբաղը, քանի որ նրանց կյանքն անտանելի է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ այնտեղ բնակվում էր 120 000 հայ։ Այսօր մոտ 100 000-ը լքել է իր տունը։

Jerusalem Post․ Ադրբեջանը հաստատակամորեն պնդում է, որ իրենք ցանկանում են, որ բնակիչները մնան, եւ որ Ղարաբաղից հեռացած միակ մարդիկ զինվորականներն են, ո՞վ է ճշմարտությունն ասում

Դեսպան․ Պաշտոնապես մեկնողների թիվը 95 000 է։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ տարածաշրջանում կար 95 000 զինվորական: Տեսանյութը կարող եք դիտել հեռուստատեսությամբ. կանանց եւ երեխաներին վտարում են։ Նրանք այնտեղ ապագա չեն տեսնում: Նրանց կյանքի համար երաշխիք չկա: Նույնիսկ Ադրբեջանի ժողովուրդը երաշխիքներ չունի, քանի որ ապրում է ավտոկրատ պայմաններում։

Jerusalem Post․ Պատմեք ցամաքային ականների մասին, որոնք, ըստ տեղեկությունների, Հայաստանը տեղադրել է այդ տարածքում, եւ ռազմական անձնակազմի մասին, որոնք գտնվում էին տեղում

Դեսպան․ Դրանք ինքնապաշտպանական ուժեր էին, որոնք կոչված էին պաշտպանելու տեղի հայերին ադրբեջանցիներից։ Եղել է երկու պատերազմ (1990 եւ 2020 թվականներին), եւ մարդկանց անվտանգությունը երաշխավորված չէր: Ցանկացած համայնք իրավունք ունի պաշտպանելու իրեն։

Ադրբեջանը պնդում է, որ այդ ստորաբաժանումները եղել են Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակի կազմում։ Դա սուտ է: Լեռնային Ղարաբաղում չկա Հայաստանի Հանրապետության բանակ։

Jerusalem Post. Կարո՞ղ եք համեմատել հայերի վիճակը պաղեստինցիների ներկայիս աղետալի վիճակի հետ

Ոչ։  Հակամարտությունները համեմատելն իմաստ չունի։ Յուրաքանչյուր հակամարտություն եզակի է:

Jerusalem Post․ Երկու կողմերի ղեկավարները հանդիպումներ են անցկացնում վերջնական խաղաղության համաձայնության հասնելու համար, ինչպիսի՞ն է այդ բանակցությունների կարգավիճակը

Դեսպան․ Ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, եւ մենք լավատես ենք, որ համաձայնության կհասնենք, բայց ներկա պայմաններում, երբ հայերը վտարված են իրենց նախնիների հայրենիքից,  դա դժվար է կանխատեսել: Ես հույս ունեմ, որ այդ հանդիպումը (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 5-ին) տեղի կունենա, քանի որ բանակցային սեղանի շուրջ նստելուց բացի այլ այլընտրանք չկա:

Jerusalem Post․ Իսրայելը չափազանց ադրբեջանամե՞տ է

Դեսպան․ Ես չեմ հավատում, որ Իսրայելի օրակարգում կա Հայաստանը։ Ադրբեջանը գնում է միլիարդավոր դոլարների իսրայելական զենք։ Համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունն շատ ուժեղ են։

Ցանկացած երկիր կարող է զենք վաճառել եւ գնել։ Խնդիրն այն է, որ այդ զենքը հայտնվում է մեր սահմաններին եւ կրակում խաղաղ բնակիչների վրա։

Այսպիսով, եթե դուք հարցնեք, թե արդյոք Իսրայելը ադրբեջանամետ պետություն է, ես չեմ կարող պատասխանել: Սակայն երկու երկրների ռազմավարական, ռազմական եւ հետախուզական համագործակցությունն ամուր է, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մի բան է, որի մասին երկու կողմերն էլ հպարտորեն հայտարարում են:

Jerusalem Post.  Իսրայելը տրամադրվա՞ծ է Հայաստանի դեմ 

Դեսպան․ Քաղաքացիական հասարակությունը շատ հայամետ է Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Jerusalem Post. Կարո՞ղ եք համեմատել հայերի ծանր վիճակը Լեռնային Ղարաբաղում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների վիճակի հետ:

Դեսպան․ Մենք կարող ենք զուգահեռներ գտնել։ Հայերն ու հրեաներն ընդհանրություններ ունեն։ Մենք երկու ժողովուրդ ենք, որոնք ենթարկվել են սարսափելի ցեղասպանությունների։

«Ցեղասպանություն» եզրույթի ստեղծող Ռաֆայել Լեմկինը CBS-ին տված հարցազրույցում զուգահեռաբար հիշատակել է ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Հոլոքոստը:

Jerusalem Post․ Կա՞ որեւէ բան, որը ցանկանում եք ավելացնել, ինչի մասին Ձեզ չեմ հարցրել

Դեսպան․ Մենք ականատեսն ենք մարդկային սարսափելի ողբերգության, որն աննախադեպ է 21-րդ դարում։ Հայերը դուրս են մղվում իրենց պատմական հայրենիքից՝ հետեւում թողնելով իրենց ժառանգությունը, եկեղեցիները, վանքերն ու տապանաքարերը։ Ես նրանց համար ոչ մի հույս չեմ տեսնում։ Քանի դեռ Ադրբեջանը մնում է ավտոկրատ, մենք շարունակելու ենք ականատես լինել այդ ողբերգությանը։

Ես նաեւ շնորհակալ եմ բոլոր իսրայելցիներին, ովքեր զանգում են դեսպանատուն, բաց նամակներ գրում եւ հայտարարություններ տեղադրում՝ հաջակցություն հայերի։ Շնորհակալ եմ Ձեր  կամքի եւ աջակցության համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/09ec27933ab0d6ea752c6d213b45161d

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan