Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը
Հարցում

Արցախ. Երկրորդ հրա՞շք, թե՞ շարունակական աղետ.

«Լույս» հիմնադրամը վերլուծություն է հրապարակել 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ.

«1.Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձևաչափի, 2007թ.-ից մինչև 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձև ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը և առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։

2.Հայաստանի իշխանությունները, հրադադարի հաստատման գործընթացի հետաձգումով շարունակաբար թուլացնելով դիրքերը, ստիպված եղան հանուն դրա հաստատման ստորագրել բազմաթիվ թերություններ ունեցող և միջազգային իրավունքի տեսակետից որևէ արժեք չունեցող՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ անգամ ստանձնելով իրենց լիազորություններից դուրս գտնվող պարտավորություններ։

3.Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար մարդկային, տարածքային, նյութական, բարոյական ու հոգեբանական աղետալի հետևանքների հանգեցրած այդ ագրեսիայի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, իրականացվել են պատերազմական հանցագործություններ, ինչը պատերազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական կողմերից պահանջում էր համապատասխան աշխատանքներ ծավալել միջազգային ատյաններում այդ հանցագործությունների փաստաթղթավորման նպատակով։ Անհրաժեշտ աշխատանքը հնարավորություն կտար կարգավորման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի շրջանակներ, անհապաղ գործարկել բանակցային փաստաթղթով նախատեսված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմը՝ զսպելու համար Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու կանխելու հետագա զանգվածային հանցագործություներն ինքնորոշված Արցախի նկատմամբ, ինչպես դա տեղի է ունեցել Արևելյան Թիմորում, Հարավային Սուդանում և այլն։ Միաժամանակ, դա կզսպեր Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու հիմք կդառնար իրական խաղաղության համար։

4.Հայաստանի իշխանությունների ռազմավարական սխալները շարունակվեցին հրադադարի հաստատումից հետո նույնպես։ Ենթարկվելով Ադրբեջանի նոր ագրեսիային 2022թ. սեպտեմբերին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքի կորուստներով, նրանք զրոյական կետի հասցրին հայկական գործոնը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այլև Ադրբեջանի հետ հարաբերությունների առնչությամբ կազմակերպվող եռավեկտոր հանդիպումների ընթացքում, որոնք նախաձեռնել են Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը։ Հանդիպումները, որոնք կողմերը համարում են «բանակցություններ», որևէ միջազգային կազմակերպության հովանու ներքո չեն իրականացվում, դրանց չեն մասնակցում միջնորդական առաքելություններ, դուրս են մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, օրակարգը, սկզբունքներն ու խնդիրները, իրականացվում են կեղծ «գաղափարների», միջազգային իրավունքում որևէ նշանակություն չունեցող՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղումներով՝ դառնալով քաղաքական մանիպուլյացիաների հարթակներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր անվտանգային մարտահրավերների առջև, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ցեղասպանության։ Դրան է տանում նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը ոտնահարող «պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարգումն ու անվտանգությունը» մոտեցումը, որը փորձում են պարտադրել պաշտոնական Երևանը, Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը։

5.Իրավիճակը հաղթահարելու նախապայմանն է դրա գլխավոր խոչընդոտի վերացումը։ Պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնող պաշտոնական մարմին, որը պետք է աշխատի միջազգային գործընկերների հետ։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայիս ղեկավարները տարբեր պատճառներով դա չեն կարող անել։

6.Հակամարտության կարգավորման գործընթացի առաջին փուլում (անցյալ դարի 90-ական թվականներ), երբ այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները նույնպես չէին պատկերացնում Արցախի անկախության միջազգային ճանաչման հնարավորությունները, 1998թ. խնդիրը լուծվեց իշխանության փոփոխությամբ և արմատական շրջադարձ տեղի ունեցավ բանակցային գործընթացում։ Հայաստանում նման իրական փոփոխություն տեսանելի ապագայում չի երևում՝ ընդդիմության անգործունակության պատճառով։ Միակ հնարավորությունը մնում է Արցախում իշխանության փոփոխությունը՝ հանուն այն բանի, որ Արցախը հնարավորություն ստանա ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը, ինչպես այլ ինքնորոշման հակամարտությունների դեպքում, այլ ոչ թե դառնա Հայաստան-Ադրբեջան առևտրի մանրադրամ։ Դրա առաջին քայլ կարող է դիտարկվել այն, որ այլևս Ազգային ժողովի նախագահը չի ներկայացնում Ա. Հարությունյանի կուսակցությունը։ Անհրաժեշտ է, որ Ա. Հարությունյանը հեռանա և ձևավորվի արտակարգ իրավիճակում երկրի կառավարման մարմին։ Արցախի նոր իշխանությունները պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում երկրի միակ ներկայացուցիչը, իսկ Հայաստանի իշխանությունը չպետք է միջամտի գործընթացին՝ Ադրբեջանի հետ քննարկելով միայն Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրները, այլ ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը։

7.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու համար անհրաժեշտ պայման է կառավարման նոր մարմնին կից բարձրակարգ մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբի ձևավորումը, որը պետք է ապահովի Արցախի արտաքին քաղաքականության մասնագիտական հիմքերի մշակումը երկու ուղղություններով։ Դրանցից առաջինը հակամարտությունների կարգավորման լիազորություններ ունեցող միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ) և դրանց կառույցների հետ ակտիվ աշխատանքն է, երկրորդն այդ կազմակերպությունները ներկայացնող միջնորդների մասնակցությամբ բանակցություններն են Ադրբեջանի հետ։

8.Ադրբեջանի հետ բանակցություններն անհրաժեշտ են, սակայն իմաստավոր են միայն երկու պայմանի բավարարման դեպքում։ Այդ բանակցությունները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի շրջանակներում միջնորդական առաքելություն իրականացնելու լիազորություն ունեցող միջազգային կազմակերպության ձևավորած ձևաչափով, խնդիրների քննարկման և դրանց լուծումների ձեւակերպման հիմքը պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորի միջնորդական առաքելություն ստանձնած միջազգային կազմակերպությունը։ Փաստաթղթային հիմքը պետք է դառնա ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրների ներկայացուցիչների՝ Մինսկի խմբի համանախագահների մշակած բանակցային փաստաթուղթն ու սկզբունքները։

 9.Արցախի ներկայացուցիչները պետք է ունենան երկու անսակարկելի դիրքորոշում՝

• Արցախի վերջնական կարգավիճակը միջազգային իրավունքի հիման վրա պետք է որոշի Արցախի ժողովուրդը,

• Ադրբեջանը ռազմական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության չի ենթարկվի միայն ԼՂԻՄ-ի սահմաններում գտնված տարածքները Արցախին վերադարձնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու դեպքում։

Այս ամենը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և իրականացնելի է համապատասխան աշխատանքի դեպքում, որը չանելու դեպքում Արցախը փրկելու այլ հնարավորություն կարող է և չլինել»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan