Արտակարգ պատահար Վրաստանում, վեց դպրոցական է տուժել
Վրաստանում, Բաթումի Ախալցխե մայրուղու վրա վեց դպրոցական դուրս է ընկել ընթացքի մեջ գտնվող միկրոավտոբուսից: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ աշակերտները եղել են վեցերորդ դասարանցիներ, որոնք իրենց ծնողների հետ մեկնելիս են եղել էքսկուրսիայի: Նախնական տվյալների համաձայն, դպրոցականներն իրենք են բացել ավտոբուսի դուռը եւ ընկնելուց մեկը մյուսին քաշել է իր հետեւից: