Աշխարհի ամենամեծ Nissan-ն արտադրությունից դուրս կգա
Nissan Titan շրջանակային պիկապ բեռնատարն արտադրվում է ԱՄՆ-ում 2005 թվականից և այն չի դարձել այնքան մեծ, որքան իր հիմնական մրցակիցները: Հնարավոր է, որ այն փոխարինվի նոր էլեկտրական մոդելով։
Nissan-ը կդադարեցնի Titan պիկապի արտադրությունը։ Վերջին մեքենաները կթողարկվեն 2024 թվականի ամռանը։ Տեղեկությունը The Autopian կայքին հաստատել են ճապոնական ավտոարտադրողի ներկայացուցիչները։
Nissan Titan-ից հրաժարվելու մի քանի պատճառ կա։ Հիմնականը՝ մոդելի ցածր պահանջարկն է։
Nissan Titan-ի արտադրության դադարեցման երկրորդ պատճառը Միսիսիպիում ձեռնարկության վերափոխումն է էլեկտրական մեքենաների արտադրության։ Հնարավոր է, որ նրանց թվում լինի նոր պիկապ մեքենա։