Ադրբեջանում կարգելվեն շքեղ գերեզմանաքարերը
Ադրբեջանի նախարարների կաբինետը հատուկ որոշում կընդունի գերեզմանոցների մասին, հայտնում է ԱՊԱ–ն։
Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետկոմիտեի ղեկավար Մուբարիզ Ղուրբանլըն հայտնել է, որ այդ որոշումն արդեն պատրաստ է։ «Մասնագետները երկար ախատել են այդ նախագծի շուրջ։ Նոր կանոնների կիրառումը չի անդրադառնա հին գերեզմաններին։ Նոր կանոնների համաձայն՝ շքեղ գերեզմանաքարերը կարգելվեն»,– ասել է նա։
Ղուրբանլըն նշել է, որ նորամուծությունը նպատակ է հետապնդում կանոնակարգել այդ ոլորտը։