Արդվինում կալանավորվել է համշենահայ մտավորական ու ակտիվիստ Ջեմիլ Աքսուն
Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա քաղաքում ձերբակալվել և այնուհետ կալանավորվել է համշենցի մտավորական ու ակտիվիստ Ջեմիլ Աքսուն, այս մասին տեղեկանում ենք թուրքական diken.com.tr կայքից:
Համշենահայ գործիչը նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության Խոպայի գրասենյակի համաղեկավարն է:
Աքսուին մեղադրում են սոցցանցերից մեկի իր էջում հակապետական հրապարակումներ անելու և մասնավորապես՝ «օրինազանցությունն ու օրինազանցին գովելու կամ պաշտպանելու» համար: Հայտնի է, որ համշենցի մտավորականն ուղարկվել է Արդվինի բանտ:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Աքսուի տան վրա ոստիկանական գրոհ էր կազմակերպվել, վաղ առավոտյան խուզարկվել էր Աքսուի և նրա կնոջ՝ նույնպես համշենցի ակտիվիստ հանդիսացող Նուրջան Վայիչ Աքսուի բնակարանը։ Նուրջան Վայիչ Աքսուն ձերբակալվել էր, իսկ նրա համակարգիչն ու անձնական մի շարք գրքեր առգրավվել էին: