Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է

Այս թեմայով
- Երևանում հայտնի «Աքաղաղ» խանութ սրահի պահեստային հատվածում հայտնաբերվել է նույն խանութի տնօրենի դին
- Դատաբժիշկը արձանագրել է տղամարդու մահը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկները վերակենդանացրել են նրան
- Կոտայքում թալանել են հայտնի գործարարներից մեկի տունը․ առևանգել են նրան պատկանող «Porche Panamera»-ն, ոսկեղենը
- Գեղարքունիքում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում․հանգամանքները պարզվում են
Այսօր՝ հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Պռոշյան փողոց տանող ճանապարհին՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:
Ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:
Դեպքի փաստով սպանության հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական պամություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է: