Երեւանի շրջանաձեւ երթեւեկության հատվածները. Ոստիկանության հիշեցումը
Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով Երեւան քաղաքի մի շարք շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթեւեկությունը կազմակերպված է այնպես, որ երթեւեկության առավելություն ունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Նշված շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներն են՝
- Րաֆֆու եւ Անդրանիկի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Բաշինջաղյան, Բեկնազարյան եւ Մազմանյան փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Հանրապետության հրապարակի շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ (Խաչատուր Աբովյանի հրապարակ).
- Գայի պողոտա-Թեւոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Գյուլիքեւխյան եւ Գալշոյան փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Ձորափի փողոցի շրջանաձեւ երթեւեկության հատված (Ուրուգվայի հրապարակ).
- Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան եւ Սասնա Ծռեր փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ եւ 24-րդ փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ (Բրազիլիայի հրապարակ).
- Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ.
- Ա.Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ:
Վարորդներին հորդորում են պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, լինել ուշադիր եւ ճանապարհը զիջել փողոցը հատող հետիոտներին: