Մոտ 700 ընկերություն է հեռացել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումից հետո
Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացման պահից սկսած գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից տեղափոխել են Իսպանիայի այլ շրջաններ, այս մասին երեքշաբթի իսպանական El Mundo պարբերականին հայտնել է Իսպանիայի առեւտրային ռեգիստրի տնօրեն Անա Դել Վալիեն:
Պարբերականը հայտնում է, որ միայն անցյալ շաբաթ Կատալոնիայից Իսպանիայի այլ շրջաններ է հեռացել 92 ընկերություն, Կատալոնիան լքած ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 691-ի: Ամենալարված օրերն են եղել հոկտեմբերի 9-ը եւ 10-ը, երբ հաշվառումը փոխելու մասին է հայտարարել համապատասխանաբար 212 եւ 175 ընկերություն:
Ըստ որում՝ Դել Վալիեի խոսքով, դեռեւս շատ վաղ է ինչ-որ օրինաչափությյան մասին խոսել, սակայն կազմակերպությունն աշխատում է, որ պարզի՝ այն գոյություն ունի՞ եւ ի՞նչ գործոններից է կախված: