ԵՄ-ն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում. Մոգերինի
Եվրամիությունն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք քննարկել եւ չենք քննարկում Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարց»,- ասել է Մոգերինին լրագրողներին՝ պատասխանելով Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին հարցին: