Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի

Թուրքական Կահրամանմարաշ նահանգում (ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնում) փլատակների տակից դուրս են բերել 14-ամյա մի տղայի, նրա կյանքը հաջողվել է փրկել երկրաշարժից մեկ օր հետո, տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Կահրամանմարաշում երկրաշարժից 24 ժամ հետո Ջան անունով 14-ամյա տղան ողջ դուրս է բերվել տան փլատակների տակից»,- հաղորդել է հեռուստաալիքը։