Այսօր՝ 30 մարտի 2023թ., 00:00
ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը Ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 36 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ Արցախում ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիթեր Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Ավստրալացին մետաղորսիչով հայտնաբերել է 240 հազար դոլար արժողությամբ ոսկու բնակտոր Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր․ Գագիկ Համբարյան «Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ Գալուզին Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միություն Սիսիանի ընտրություններից հետո ՔՊ-ն ուզում է, որ մասնակից ուժերը տուգանվեն Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Առաջիկայում Արցախի նախագահի փոփոխություն չի լինի Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Ոստիկանության 20 ավտոմեքենայի «պարեկաֆիկացման» համար ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Նարեկ Մանթաշյան Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Ալիևին չեն ներելու, իսրայելական հետախուզական ծառայություններն են գործում Ադրբեջանում. քաղաքագետ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ի՞նչ որոշում ունի ՔՊ- ն Սա հլը դեռ սկիզբն է Եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ․ Զելինսկի Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Էրիկ Իսրայելյան․ Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ» Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ» Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը «Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է
Հարցում

Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում

Նոյեմբերին Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին hraparak.am- ի հետ զրույցում նշել էր դեռ 2022-ի նոյեմբերին: Չնայած փաստաբանի տված գնահատականին, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ մարդասպաններն իր բնորոշմամբ՝ ձերբակալված երկու վիժվածքներն են. «Փաստերը կան, անալիզի արդյունքները կան, ո՞նց կարելի ա անգամ կասկածել, որ էդ մանյակները չեն սպանել», - ասում է Սևակը: Տղամարդու օրը սկսվում է Պեմզաշենի գերեզմանատանը, ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, Սևակ Մելիքսեթյանը շտապում է գերեզմանատուն. «Նրանք իմ կյանքի իմաստն էին, չկա մի գիշեր, որ երազիս մեջ չտեսնեմ երեխաներիս», - ասում է նա:

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ձերբակալված են Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը: Դաժանաբար սպանված ըտանիքի հայրը վրեժով է լցված. «Թող դրանց տան ինձ, ես գիտեմ ինչ կանեմ», -ասում է Սևակ Մելիքսեթյանը:

-Սևակ, գործն ի՞նչ ընթացքում է այժմ:

-Ինչ-որ գործողություններ են անում, բայց դա իմ ասելով չի, ոչ էլ իրենց ասելով ա:

-Երբ տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը, տարբեր խոսակցություններ, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Անգամ կասկած կար, որ ադրբեջանցիներն են սահմանը հատել, դիվերսիա իրականացրել:

-Մեր հայ ժողովրդին գիտեք էլի, ինչ ասես խոսում են: Էս ժողովրդից ամեն ինչ հավատալու ա: Մանյակ մարդասպաններ, վիժվածքներ: Մտածել են եսիմ ինչ միլիարդատեր եմ…. փաստ է, որ նրանք մանյակ են:

-Արկադի Բարսեղյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: Դուք համոզվա՞ծ եք, որ մարդասպանները հենց ձերբակալված անձինք են: Չկա՞ն այլ կասկածյալներ:

-Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան, դրանցից մեկն էլ մեղքն ընդունել է:

-Ոստիկանները շարունակո՞ւմ են Պեմզաշենում հսկողություն իրականացնել:

-Հսկողություն իրականացնում են: Կանգնած են դրանց տների մոտ:

-Որտե՞ղ են ենթադրյալ հանցագործների ընտանիքի անդամները:

-Փախել են, տարել են…. ես որ բան չանեմ էլ, գյուղի ժողովուրդը իմ փոխարեն կանեն: Ինձ ոչ մեկը չի կարա մեղադրի, մեղադրող են, թող դրանց մեղադրեն: Բերեն գյուղի մեջ կանգնեցնեն գյուլլեն: Ես ինչ կուզեմ կանեմ, ինձ ո՞վ կարա բան ասի:

-Դատական պրոցեսներին հետևո՞ւմ եք:

-Երկու անգամ նիստ է եղել, կալանավորումը երկարացրել են, դեռ ուրիշ բան չկա: Ամբողջ գյուղը սպասում է էս ամենի վերջին:

-Այդ տղամարդիկ Ձեր ընկերնե՞րն են եղել:

-Տո չէ, դրանք ինձ ի՞նչ ընկեր: Էդ վիժվածքների հետ ո՞վ կարա ընկերություն անի, որ ես անեմ: Դրանք հոգեկան հիվանդներ են:

-Ձեր տուն երբևէ նրանք եկե՞լ են:

-Վրույր է, ինչ վիժվածք է, դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Էն Արկադիկի հետ էլ չերեզ ընկեր շփում է եղել, բայց ինձ ընկեր չեն եղել:

-Նրանք ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն:

-Հա, ունեն, իրանց պես էլի: Նման մարդու կնիկն ի՞նչ պիտի լինի, դրանցից ծնված երեխեն էլ իրանց նման պիտի լինի:

-Նրանց հետ պարտք-պահանջ ունեցե՞լ եք:

-Չէ, ինչ պարտք-պահանջ: Ոչ մի նման բան: Դրանք ո՞վ են, որ մի նորմալ մարդը կարար դրանց հետ շփվեր: Եթե բերեն տան ձեռս դրանց, էն ամենավատ բանը, որ կարա ձեր մտքով անցնի, կանեմ: Ի՞նչ եք կարծում, պիտի խելոք տեղս մնամ: Իմ առավոտները գերեզմաններում են սկսվում: Լույսը բացվելուն պես գնում եմ գերեզմաններ:

-Իրավապահներին վստահո՞ւմ եք:

-Եթե էս գործը պիտի արդար չանեն, եթե մեղավորը պիտի ազատության մեջ մնա, թող բոլորն էլ իմանան, որ մի օր էլ իրենց տունն են մտնելու: Ոչ ոք էս կյանքում նման բաներից ապահովագրված չէ: Դա բոլորիս գործն է, ինչքան շուտ բացահայտվի ամեն ինչ, էնքան լավ: Իմ երեխեքը էնքան լավն էին, էնքան խելացի էին, մինչև հիմա երեխեքի նկարները դպրոցի պատին փակցված է: Իմ կյանքի իմաստն էին….

-Հիմա որտե՞ղ, ո՞ւմ հետ եք ապրում:

-Քրոջս, հորեղբայրներիս հետ: Մինչև տեսնենք՝ ինչ կգա գլխներիս:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan