Այսօր՝ 30 մարտի 2023թ., 00:00
Ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները. «Լույս» Նիկոլին գովերգելն էլ չօգնեց Աշոտ Աղաբաբյանին ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը Ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 36 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ Արցախում ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիթեր Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Ավստրալացին մետաղորսիչով հայտնաբերել է 240 հազար դոլար արժողությամբ ոսկու բնակտոր Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր․ Գագիկ Համբարյան «Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ Գալուզին Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միություն Սիսիանի ընտրություններից հետո ՔՊ-ն ուզում է, որ մասնակից ուժերը տուգանվեն Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Առաջիկայում Արցախի նախագահի փոփոխություն չի լինի Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Ոստիկանության 20 ավտոմեքենայի «պարեկաֆիկացման» համար ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Նարեկ Մանթաշյան Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Ալիևին չեն ներելու, իսրայելական հետախուզական ծառայություններն են գործում Ադրբեջանում. քաղաքագետ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ի՞նչ որոշում ունի ՔՊ- ն Սա հլը դեռ սկիզբն է Եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ․ Զելինսկի Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Էրիկ Իսրայելյան․ Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ» Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ» Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը «Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ)
Հարցում

Ո՞ւմ և ինչպե՞ս են կողոպտել Համբարձում Մաթևոսյանի ազգականն ու նրա 3 ընկերները, որքա՞ն գումար են տարել

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։

«Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։ Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։ Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ»,- գրել էր կայքը:

Նշենք, որ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին է։

«Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ՝ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա»,- «Առավոտին» փոխանցել էին ՔԿ-ից:
Աղասի Մաթևոսյանի մասին 168.am-ը գրել էր դեռևս 2022թ. սեպտեմբերի 9-ին. ծավալում հրապարակում էինք արել այն մասին, թե ինչպես է այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր ազգուտակին պաշտոններ նվիրում հարազատ Շիրակի մարզում:

Գրել էինք, որ իրենց ցանկացած թեկնածուին ամեն գնով Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրեն դարձնելու համար դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել էր նաև Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում:

Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով էր դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ արդեն նախարար է, հրահանգել էր փոխել կազմը, սակայն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չէր տվել:

168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ Գյումրիի երեկվա դեպքից:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աղասի Մաթևոսյանն ու ևս երեք անձ կողոպտել են 2 ռուս զբոսաշրջիկի:

Մեզ փոխանցեցին՝ այդ 2 ռուս զբոսաշրջիկները ցանկացել են համար ամրագրել Գյումրու «Փարվանա» հյուրանոցում: Հյուրանոցը, սակայն, ազատ համարներ չի ունեցել: Դուրս են եկել՝ հասկանալու համար իրենց անելիքը: Նրանց են մոտեցել Աղասի Մաթևոսյանն ու նշյալ 3 անձինք: Սկսել են քաշքշել զբոսաշրջիկներին, ստուգել նրանց գրպանները:

Ենթադրաբար ռուս զբոսաշրջիկները փոքր-ինչ գինովցած են եղել, և օգտվելով նաև այդ հանգամանքից՝ այս 4-ը կարողացել են 900 եվրո գումար տանել նրանց մոտից: Ռուսները, հայտնաբերելով, որ իրենց կողոպտել են, դիմել են տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին, ովքեր ձերբակալել են Աղասի Մաթևոսյանին ու իր ընկերներին, և 900 եվրո գումարը նույն պահին էլ հայտնաբերվել է նրանց մոտ:

Մեր տեղեկություններով՝ ներկայումս Համբարձում Մաթևոսյանն ամեն ինչ անում է իր ազգականին այս թեմայից դուրս բերելու համար, որ մյուս երեքն իրենց վրա վերցնեն կողոպուտի փաստը, սակայն իրողությունն այն է, որ նրանք եղել են 4-ով, այդ թվում նաև՝ Աղասի Մաթևոսյանը:

Եվ այս մարդը դպրոցի կառավարման խորհրդի անդամ է ու որոշել է՝ ով լինի դպրոցի տնօրեն:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan