Ռուս պատգամավորները մտադիր են այցելել Սիրիա
ՌԴ Պետդումայի պատվիրակությունը մտադիր է մինչեւ այս տարվա վերջ այցելել Սիրիա: Այս մասին տեղեկացրել է Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել պատգամավորների հանդիպումը Սիրիայի Ազգային խորհրդի նախագահ Համուդ Սաբաղի հետ, ով հրավիրել է իրենց այցելել Սիրիայի Արաբական Հանրապետություն:
«Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի ստորին պալատի անունից ընդունել է հրավերը», - ասել է պատգամավորը` հավելելով, որ ռուս պատգամավորները կաշխատեն այս ուղեւորությանը եվրոպական երկրներից պատգամավորներ ներգրավելու ուղղությամբ: