Քաղցր ըմպելքիները նվազեցնում են հաջող արտարգանդային բեղմնավորման շանսերը
Քաղցր ըմպելիքներ խմող կանանց մոտ ավելի փոքր է արտարգանդային բեղմնավորման հավանականությունը։ Այդ եզրահանգմանն են եկել Հարվարդի համալսարանի հետազոտողները։ Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում մեկ քաղցր ըմպելիքի օգտագործումը 12 տոկոսով նվազեցրել է ողջ երեխայի ծննդյան հավանականությունը արտարգանդային բեղմնավորումից հետո, իսկ մեկից ավելին՝ ամբողջ 16 տոկոսով է նվազեցրել այդ հավանականությունը։
Գիտնականները վերլուծել են 340 կանանց տվյալները, որոնք արտարգանդային բեղմնավորման պրոցեդուրա են անցել 2014-ից 2016 թվականների ընթացքում։ Կանայք մասնակցել են հետազոտությանը արտարգանդային բեղմնավորման երկրորդ փուլի ընթացքում, որի շրջանակում ձվարաններից անջատվում են հասունացած ձվաբջիջները։ Մասնակիցները պատասխանել են նաեւ սննդակարգին եւ ըմպելիքների օգտագործմանը վերաբերող հարցերի։
Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր ըմպելիքները նշանակալիորեն կրճատել են արտարգանդային բեղմնավորման արդյունավետությունը։ Միեւնույն ժամանակ, առանց շաքարի սուրճը եւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները նման արդյունք ցույց չեն տվել։ Գիտնականների խոսքով՝ քաղցր ըմպելիքները ազդում են ձվաբջիջի բեղմնավորման քանակի, հասունության, հնարավորության վրա եւ արտարգանդային բեղմնավորման դեպքում՝ էմբրիոնների կենսունակության վրա։
Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ շաքարը խթանում է սթրեսի հորմոնների արտադրումը, որոնք ազդում են վերարտադրողական համակարգի առողջության վրա։ Նաեւ ձվաբջիջների ու էմբիրոնների զարգացմանը կարող է խոչընդոտել արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը։