Ուրբաթ 13-ի գաղտնիքը. ինչ չի կարելի անել
Ուրբաթ 13-ի վախը պատմական արմատներ ունի: Ասում են, իբր այդ օրը հավաքվել են վհուկները եւ խնջույք սարքել, այլ չար ուժերի հետ միասին:
Ասում են նաեւ, որ Աստված Ադամին եւ Եվային դրախտից արտաքսել է հենց ուրբաթ 13-ին: Կայենն Աբելին սպանել է հենց ուրբաթ 13-ին եւ Հիսուսին էլ խաչել են հենց նույն օրը:
Եւ այսպես, ինչ չի կարելի անել ուրբաթ 13-ին:
1. Չի կարելի մեկնել ճանապարհորդության:
2. Վարորդները չպետք է խախտեն երեւեկության կանոնները, եթե նույնիսկ համոզված են, որ ոչինչ չի լինի եւ չեն տուգանվի:
3. Չի կարելի վիրահատվել կամ պառկել հիվանդանոցում:
4. Զգուշանալ տարատեսակ համակարգչային վիրուսներից:
5. Ոչ մի բան մի ցանեք եւ տնկեք: Չեն աճի կամ պտուղ չեն տա:
6. Լոգանք մի ընդունեք եւ մի կտրեք ձեր եղունգները:
7. Աշխատանք մի փնտրեք:
8. Կնոջ (ամուսնու) հետ ոչ մի լուրջ հարց մի քննարկեք:
9. Խնջույք մի կազմակերպեք, ոչինչ մի թխեք եւ համեզ կերակուրներ մի պատրաստեք:
10. Այդ օրը մի ամուսնացեք:
11. Կարեւոր գործարքներ մի կնքեք:
13. Անպայման եկեղեցի գնացեք:
14. Հայելու առաջ երկար մի կանգնեք, հատկապես լույս 13-ի գիշերը:
15. Ոչ մի դեպքում մի հայհոյեք:
16. Չկանգնեք աստիճանների տակ:
17. Խուսափեք սեւ կատուներից եւ դատարկ դույլերից:
18. Շագանակագույն եւ կարմրադեղին հագուստ մի կրեք:
19. Մազերը չներկեք սմբուկի կամ կարմրադեղին գույներով:
20. Աշխատանքից դուրս գալուց ետ չնայեք:
21. Եթե անձրեւի տակ ընկեք, ապա տուն մտնելուց հետո չբացեք ձեր հովանոցը:
Եւ ամենակարեւորը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուրբաթ 13-ին լինում են ամենաքիչ պատահարները, քանի որ մարդիկ այդ օրը շատ ուշադիր են լինում:
Top-News.am