Տղամարդիկ զանգվածային ծեծկռտուք են սկսել խաղալիքի պատճառով (տեսանյութ)
Չինաստանում մի խումբ տղամարդիկ զանգվածային ծեծկռտուք են սկսել խաղալիքի պատճառով, որը չէին կարողացել կիսել նրանց երեխաները:
Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Գուանդուն նահանգում: Ֆիքսված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ կռվում առևտրի կենտրոնի խաղային գոտում՝ իրար վրա նետելով ձեռքի տակ հայտնված ամեն իր:
Նշվում է, որ որոշ ժամանակ անց առևտրի կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է վերջ տալ կռվին: